Մաթեմատիկական հնարքներ

Հնարք1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

19 x 2 = 38

38 + 5 = 43

43 x 50 = 2150

2150 + 4 = 2154

2154 – 250 = 1904

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։

300300 : 7 = 42900

42900 : 11 = 3900

3900 : 13 = 300

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1021, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1020։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

36 x 5 = 180

180 + 50 = 230

230 x 20 = 4600

4600 + 1021 = 5621

5621 – 2011= 3610

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

10 x 5 = 50

50 + 8 = 58

58 x 2 = 116

116 – 6 = 110

110 x 10 = 1100

1100 – 100 = 1000

1000 : 100 = 10

Ուսումնական ժամերգություն

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

   Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Միասնական կատարում

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

  • Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
  • Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետքՔոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան 
  • Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

  • Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

  • Ամեն հայր երկնավոր-Հարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան 
  • Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Գոհանամք ըզ քեզ տէր-Արևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Սեդա Թևանյան
  • Ամէն, եղիցի-Միջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Գունային խաղեր

Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։ 23

Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդակներ։12

Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։12

Պայուսակում կա 9 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։23