Իմ բնագիտության բաժնի հղումը՝ Բնագիտություն
Սեպտեմբերից – դեկտեմբեր ամիսներին ես սովորել եմ տիեզերքի և մոլորակների մասին, հրաբուխների, լեռների, երկրի շերտերի մասին և այն մասին ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ։
Իմ բնագիտության բաժնի հղումը՝ Բնագիտություն
Սեպտեմբերից – դեկտեմբեր ամիսներին ես սովորել եմ տիեզերքի և մոլորակների մասին, հրաբուխների, լեռների, երկրի շերտերի մասին և այն մասին ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ։
Սա իմ ճագարն է և իր անունը Քուքի է։ Նա չորս ամսեկան է և ապրում է մեր տանը երկու ամիս։ Նա շատ ուրախ է, սիրում է վազել և թռչկոտել։ Նա ունի վանդակ, բայց մենք նրան բացենք թողում երբ տանն ենք։
Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղցրահամ ջրի ծավալը մեր մոլորակի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասարաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակավության պատճառով առաջացել են անապատներ: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լուծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանազան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճակում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակտերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառվա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝ շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որպես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճանով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմությունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:
Հարցեր և առաջադրանքներ
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանազան նյութեր: Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի: Ջուրը կարող է լինել գազային, հեղուկ և պինդ վիճակում։ Ջերմունակություն ունի, այսինքն՝ ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը գոլորշիանալով կլանում է մեծ քանակությամբ ջերմություն և իջնում է միջավայրի ջերմաստիճանը։
1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը: Քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ
2.Ի՞նչ է քարոլորտը: Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում
2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային
Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են քարոլորտի սալեր:
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ՝ մայրցամաքային և օվկիանոսային:
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ:
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի էպիկենտրոն:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:
Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք
ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:
բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :
գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:
դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:
ե) Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:
զ) Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով:
է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկորներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկտրալարերից:
ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում
ա) Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից՝ դեպի անվտանգ տարածություն:
բ) Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում՝ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:
Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
ա) Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:
բ) Հագնվելու համար ժամանակ մի վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:
Նյութի աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգից:
Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը, որտեղ երկրաշարժեր ավելի հաճախակի են տեղի ունենում, կոչվում է սեյսմիկ գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպանվել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շենքի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքնվել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կառույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:
Իսկ հիմա դիտենք հետաքրքիր ֆիլմ և կրկնենք կարևոր կանոնները․․․
Ֆիլմը դիտեք ձեր ընտանիքներում և փորձեք դուք էլ սովորեցնել ձեր տան մեծերին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։
Երկրաշարժիչ պաշտպանվելու կանոնները
Վերը նշված նյութերը կարդալուց, դիտելուց, քննարկելուց հետո կատարեք հետևյալ առաջադրանքը՝
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ — Տանը ծնողների օգնությամբ պարզեք, թե որոնք են ձեր տան ապահով տեղերը, ներսի կրող սյուները կամ հիմնական պատերը: