Այս ամիսներին մենք ունեցել ենք հետաքրքիր ճամփորդությու Կոտայքի մարզ և Կոշ, այցելել ենք շատ հին եկեղեցիներ, գյուղեր, ծանոթացել ենք նոր մարդկանց հետ։ Շատ բան ենք սովորել Հայաստանի մարզերի մասին, մարզկենտրոնների մասին, հատկապես Կոտայքի մարզի մասին։
Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը եւ Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը:
Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (Խոր վիրապ), որ սահմանված էր մահապարտների համար: Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում: Առաջին հրովարտակով հրամայում է Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաներին կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար:
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը սերտորեն կապում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ: Սրանք հռոմեացի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչին և հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ: Տրդատը հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Կույսերի եւ հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ հոգեկան ծանր հիվանդություն է ստանում: 5րդ դարում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խոզակերպությամբ եւ Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ:
Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը: Վերջինս ազատվելով բանտարկությունից հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում: Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության մասին ու բժշկում Տրդատ թագավորին: Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:
Հարցեր և առաջադրանք
Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։
301 թվականին։
Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։
Նրան բանտարկել է Տրդատ թագավորը։
Որտեղ է բանտարկվում Գրիգորը։
Խոր Վիրապում։
Ինչու՞ է Գրիգորն ազատվում բանտարկությունից։
Տրդատ թագավորի քույրը երազում տեսմնում է, որ Գրիգորը կարող է բուժել թագավորին և նրան ազտում են։
Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։
Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելիության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ գերագնահատել։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։
Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։
4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։
ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ
Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը և մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։
405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և ՍահակՊարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարժ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։
Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.
<<Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը>>։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի ամց հազրապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայիանունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։
Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի որպես ազգի պահպանությունն էր։
Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. <<Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը>>։
Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այթսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։
Առաջադրանք
Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։
Հայոց գրերի ստեղծումը օգնեց, որ հայ ժողովուրդը պահպանվի և զարգանա, ունանի իր խոսքը և չխառնվի ուրիզ ազգերի հետ։
Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։
Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։
Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։
Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողոքվուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատարում։ Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանց երևակայական արտաքինով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։
Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատմական ճշմարիտ իրողություններ։
Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:
Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:
Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:
Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:
Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։
Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։
Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։
Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։
Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Մտածիր առասպելի վերջաբանի քո տարբերակը
Շամիրամը հասկանում է, որ Արա Գեղեցիկը նրան չի սիորւմ։ Նա հանգիստ է թողնում Արային և պատերազմ չի լինում։
Նոյեմբերի 10 այցելեցինք Կոտայքի մարզ։ Եղել ենք Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այնտեղ մեզ պատմեցին, որ այդ եկեղեցին շատ հին է և կառուցվել է 11-րդ դարում։ Եկեղեցում կար երկրորդ հարգ բայց այն տեղ հնարավոր չէր բարձրանալ երկրորդ հարգում կար հին նկար։ Այնտեղ մենք նախաճաշ արեցինք և գնացինք Բջնի գյուղը և մտանք Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Օրը շատ հետաքրքիր անցավ։