Առ․ 82
Տրված բառերը բաժանիր երկու խմբի։
Ինքդ անվանիր 81 վարժության բառերի շարքերը (ընդհանուրնանուններ գտիր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրու։
Ա խմբում պարզ բառեր են, որովհետև բաղկացած են մեկ արմատից։
Բ խմբում բաղադրյալ բառեր են, որովհետև բաղկացած են երկու արմատից կամ ունեն ածանց։
Պարզ և բաղադրյալ բառերը տեղդրիր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացրու։
Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են․ օրինակ՝ ծով, նկար, գլուխ։ Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառեր են․ օրինակ՝ հեռախոս – հեռ+ա+խոս, բարկություն – բարկ+ություն, բարերար – բար+երար, Մարդասեր – մարդ + ա + սեր։
Առ․ 86
Տրված բառերի ընդհանուր մասերը գտիր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր։
ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ։ – կտուց
կտցաձև – կտուցի ձև ունեցող
կտցահարել – կտուցով խփել
կտցաչափ – կտուցի չափ
բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն։ – ուղիղ
ուղղագրություն – ճիշտ գրել
ուղղագիծ – ուղիղ գիծ
ուղղամիտ – ճիշտ մտքով
ուղղություն – ճանապարհ
գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել։ – ուղի
Ուղեկից – ուղեկցող մարդ
ուղևոր – ճանապարհորդ
ուղեմոլոր – ճանապարհը կորցրած
ուղևորվել – ճանապարհվել