Իմ բնագիտության բաժնի հղումը՝ Բնագիտություն
Սեպտեմբերից – դեկտեմբեր ամիսներին ես սովորել եմ տիեզերքի և մոլորակների մասին, հրաբուխների, լեռների, երկրի շերտերի մասին և այն մասին ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ։
Իմ բնագիտության բաժնի հղումը՝ Բնագիտություն
Սեպտեմբերից – դեկտեմբեր ամիսներին ես սովորել եմ տիեզերքի և մոլորակների մասին, հրաբուխների, լեռների, երկրի շերտերի մասին և այն մասին ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ։
Սա իմ ճագարն է և իր անունը Քուքի է։ Նա չորս ամսեկան է և ապրում է մեր տանը երկու ամիս։ Նա շատ ուրախ է, սիրում է վազել և թռչկոտել։ Նա ունի վանդակ, բայց մենք նրան բացենք թողում երբ տանն ենք։
Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղցրահամ ջրի ծավալը մեր մոլորակի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասարաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակավության պատճառով առաջացել են անապատներ: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լուծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանազան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճակում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակտերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառվա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝ շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որպես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճանով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմությունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:
Հարցեր և առաջադրանքներ
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանազան նյութեր: Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի: Ջուրը կարող է լինել գազային, հեղուկ և պինդ վիճակում։ Ջերմունակություն ունի, այսինքն՝ ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը գոլորշիանալով կլանում է մեծ քանակությամբ ջերմություն և իջնում է միջավայրի ջերմաստիճանը։
1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը: Քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ
2.Ի՞նչ է քարոլորտը: Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում
2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային
Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են քարոլորտի սալեր:
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ՝ մայրցամաքային և օվկիանոսային:
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ:
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի էպիկենտրոն:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:
Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք
ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:
բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :
գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:
դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:
ե) Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:
զ) Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով:
է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկորներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկտրալարերից:
ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:
Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում
ա) Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից՝ դեպի անվտանգ տարածություն:
բ) Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում՝ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:
Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
ա) Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:
բ) Հագնվելու համար ժամանակ մի վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:
Նյութի աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգից:
Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը, որտեղ երկրաշարժեր ավելի հաճախակի են տեղի ունենում, կոչվում է սեյսմիկ գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպանվել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շենքի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքնվել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կառույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:
Իսկ հիմա դիտենք հետաքրքիր ֆիլմ և կրկնենք կարևոր կանոնները․․․
Ֆիլմը դիտեք ձեր ընտանիքներում և փորձեք դուք էլ սովորեցնել ձեր տան մեծերին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։
Երկրաշարժիչ պաշտպանվելու կանոնները
Վերը նշված նյութերը կարդալուց, դիտելուց, քննարկելուց հետո կատարեք հետևյալ առաջադրանքը՝
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ — Տանը ծնողների օգնությամբ պարզեք, թե որոնք են ձեր տան ապահով տեղերը, ներսի կրող սյուները կամ հիմնական պատերը:
Այս ամիսներին մենք ունեցել ենք հետաքրքիր ճամփորդությու Կոտայքի մարզ և Կոշ, այցելել ենք շատ հին եկեղեցիներ, գյուղեր, ծանոթացել ենք նոր մարդկանց հետ։ Շատ բան ենք սովորել Հայաստանի մարզերի մասին, մարզկենտրոնների մասին, հատկապես Կոտայքի մարզի մասին։
Ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ
Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները
Ճամփորդություն դեպի Կոշ
Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը եւ Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը:
Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (Խոր վիրապ), որ սահմանված էր մահապարտների համար: Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում: Առաջին հրովարտակով հրամայում է Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաներին կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար:
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը սերտորեն կապում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ: Սրանք հռոմեացի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչին և հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ: Տրդատը հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Կույսերի եւ հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ հոգեկան ծանր հիվանդություն է ստանում: 5րդ դարում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խոզակերպությամբ եւ Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ:
Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը: Վերջինս ազատվելով բանտարկությունից հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում: Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության մասին ու բժշկում Տրդատ թագավորին: Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:
Հարցեր և առաջադրանք
301 թվականին։
Նրան բանտարկել է Տրդատ թագավորը։
Խոր Վիրապում։
Տրդատ թագավորի քույրը երազում տեսմնում է, որ Գրիգորը կարող է բուժել թագավորին և նրան ազտում են։
Գրիգոր Լուսավորիչի շնորհիվ։
Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելիության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ գերագնահատել։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։
Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։
4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։
ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ
Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը և մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։
405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և ՍահակՊարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարժ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։
Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.
<<Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը>>։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի ամց հազրապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայիանունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։
Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի որպես ազգի պահպանությունն էր։
Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. <<Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը>>։
Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այթսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։
Առաջադրանք
Հայոց գրերի ստեղծումը օգնեց, որ հայ ժողովուրդը պահպանվի և զարգանա, ունանի իր խոսքը և չխառնվի ուրիզ ազգերի հետ։
Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։
Մաշտոցի պողոտա, Մաշտոցի արցան և մատենադարան
Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողոքվուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս
առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատարում։ Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանց երևակայական արտաքինով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։
Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատմական ճշմարիտ իրողություններ։
Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:
Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:
Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:
Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:
Իմ ամենասիրելի առասպեսը և հերոսը Տորք Անգեղն է։