Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

Անծանոթ բառեր

անվրդովությամբ – Անվրդով լինելը

գոցել – փակել

դերվիշ – Մահմեդականների թափառական կրոնավոր

խոնարհ – համեստ

Տնային աշխատանք 19.11.2021

Վարժ․ 68

Փորձիր բացատրել, թե տրված զույգերն ինչու՞ են կոչվում համանուն։

Մարտ-մարտ, սեր-սեր, հոր-հոր, հոտ-հոտ, անտառ-անտառ, արի-արի, կար-կար։

Համանունները դա երկու բառ է, որոնք գրվում են նույն ձևի, բայց տարբեր իմաստ ունեն։

Վարժ․ 69

Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրիր։

Որ խոսքը երկար կարճ կապեր, ավելորդ բաներ չէր ասի։ (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը երկար չէր, աշտարակի ծայրին չհասավ։ (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը խոնարհ էր ու սիրտը կոտրված։ (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը իջեցնել թե չէ, թզուկը հայտնվելու էր։ (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ կողպեք վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց։ (Կողպեքի, ծոծկի)

Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի։ (Կողպեքի, ծածկի)

Վարժ․70

Որոշիր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում։

Հեռվում երևացին նավեր։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Ինչ ծանոթ ձայն էր։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում; (Ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք։ (Ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել։ (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն։ (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր։ (Ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրներից սարքել էր նետեր։ (Ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր։ (Ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Վարժ․ 72

Կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը։

Ծառերին արթնացնողը․․․ (քամին էր, քամիներ)

Այդ օրվանից հետո շատ․․․(քամին էր, քամիներ) են փչել։

Տարբեր․․․ (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում։

Դա չտեսնված մի ․․․ (պարեր, պար էր

Պարտեզի բոլոր ծաղիկները ․․․ (սպիտակ են, սպիտակեն)։

Եթե բոլոր ծաղիկները միանգամից ․․․(սպիտակ են, սպիտակեն) լավ կլինի։

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն), միթե տանը մարդ չկա։

Անծանոր ․․․ (համ էր, համեր), այս մրգից չէի կերել։

Տարբեր խոհարարների եփած նույն անումով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն։