Ուսումնական աշուն 2021

Ես կարդում եմ գիրք, որի վերնագիրն է <<Ֆելոն ու խելառների գնացքը>>։ Գրքի հեղինակն է Քրիստ Մանարյանը։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Մարդ լինելը հեշտ չեր․ Ֆելոն դժվարանում էր երկու ոտով քայլել շուտ-շուտ կորցնում էր հավասարակշրությունն ու ընկնում էր քիթուբերանի վրա։ Հիմա նա բոլոր իմաստներով մարդուց չեր տարբերվում։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Գլխավոր հերոսը Ֆելոն է։ Ֆելոն կատու է, բայց հետո նա դարցավ մարդ, բայց իր մարդու տեսքը պոչ ուներ և կատվի ականջներ։ Կա և մի շատ ծիծաղալու հերոս Ջայլամը, խոսում է տարորինակ բառբառով նա Հ-ի տեղը ասում է Խ, իսկ Խ-ի տեղը ասում է Հ և այլ այդպիսի տառերի խառնուրդ։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Այս գիրքը շատ ծիծաղելի է և հետաքրքիր։ Խորուրդ կտայ կարդալ մեծերին և փոքրերին։

  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Ժամանակակից և հումորով պատմություն բոլոր տարիքների համար։

Ֆելոն ու խելառների գնացքը phoenix գինը 3,700 դրամ