Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:

Միջուկը կազմված է երկու շերտից՝  ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը  հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի:  Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է 6000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝  կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ :
Օգտակար հանածոներից են, օրինակ՝  նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝  ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝  Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝  հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

Հարցեր

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ

2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

քարերը, քարածուխը, քարաղը

Տնային աշխատանք 29.11.2021

  1.  Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»   առակից դո՛ւրս գրիր 10 պարզ  և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:

Օրինակ՝ աղավնի— պարզ բառ,

          անպատճառ— բաղադրյալ (ածանցավոր) բառ

Քաղաքապետ – Բարդ

իշխան – ածանցավոր

քաղաք – պարզ

Մարդիկ – ածանցավոր

ոտք – պարզ

խոնարհ – պարզ

գլուխ – պարզ

փողոց – ածանցավոր

անկյուն – ածանցավոր

պատ – պարզ

ստվեր – պարզ

ցնցոտի – ածանցավոր

Շքախումբ – բարդ

առաջնորդ – ածանցավոր

մայթ – պարզ

ճանապարհ – պարզ

մեծ – պարզ

մարդ – պարզ

Նահանգապետ – բարդ

ոչինչ – բարդ

Տնային աշխատանք 26.11.2021

Բառակապակցությունների իմաստներն արտացոլիր մեկական բառով։

Օրինակ՝ սրտի ձև ունեցով – սրտաձև

մոր քույրը – մորաքույր

դարպասը պահող – դարպասապահ

ժամանակը ցույց տվող – ժամացույց

ջրի աման – ջրաման

գաղտնիք պահող – գաղտնապահ

նավ վարող – նավապետ

ծաղկի թերթիկ – ծաղկաթերթիկ

արագ վազող – արագավազ

ամենից մեծ – ամենամեծ

պոչ չունեցող – պոչատ

անուշ համ ունեցող – անուշահամ

քարով շինված – քարաշեն

կին բժիշկ – բժշկուհի

բալի ծառ – բալենի

Վարժ․ 78

Բառակապակցությունների իմաստներն արտացոլիր մեկական բառով։

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող – բարձրահասակ

բարի սիրտ ունեցող –

խիղճ չունեցող –

բարձր ձայնով –

միշտ ժպտուն –

գանձը պահելու տեղ –

կապույտ աչքերով –

արքայի որդի –

հույների երկիր –

փոքր էշ –

ծաղիկներով զարդարված –

քաղաքում ապրող –

հայերի երկիր –

Վարժ․ 79

Բառակապակցությունների իմաստներն արտացոլիր մեկական բառով։

Ավետիս (բարի լուր) բերող – ավետաբեր

արագ ընթացող – արագընթաց

բաժակը ձեռքին արտասանվող ճառ – կենաց

վեպ գրող – վեպագիր

բառարան գրող – բառարանագիր

արտասահմանում ապրող մարդ – արտասահմանցի

բույսերի մասին գիտություն – բուսաբանություն

Վարժ․ 80

Եթե հնակավոր է ցույց տուր բառը կազմող մասերը։

Հականիշ – հակա – նիշ

Բանջարանոց – բանջար-անոց

աշակերտ – չի բաժանվում

աշակերտական – աշակերտ-ական

տարրական – տարր-ական

գլխավոր – գլխ-ավոր

կարմիր – չի բաժանվում

դաշտամուկ – դաշտ-ա-մուկ

հյուր – չի բաժանվում

հարստություն – հարստ (հարուստ)-ություն

կերակուր – կեր – ա – կուր

վտանգ – չի բաժանվում

Վարժ․ 81

Ուշադրություն դարձրու Ա և Բ խմբերի բառերի կազմությանը, փորձիր բացատրել տարբերությունը։

Ա․ Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի – պարզ բառեր

Բ․ Մարդասեր (բարդ)- մարդ – ա -սեր, Տիրամայր (բարդ)- տիր – ա – մայր, սրտատրոփ (բարդ) – սրտ – ա – տրոփ, կապտավուն (ածանցավոր) – կապտ – ավուն , արքայական (ածանցավոր) – արքա – յական, ծաղկել (ածանցավոր) – ծաղկ – ել , կատվազգի (բարդ) – կատվ – ազգ – ի, բարերար (բարդ) – բար – երար։

Хороший конец для сказки: Ф.М. Достоевский <>

Но потом мальчик просыпается и видит маму в каком-то новом доме который он никогда не видел, но потом он понял что он был во сне. Он увидел елку его настроение поднилось и он побежал к маме чтобы расскзать ей о сне.

Տնային աշխատանք 22.11.2021

  1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով՝

ա) ուղիղ իմաստով

Գլուխ տալ – Վաճառողը ինձ մի գլուխ պանիր տվեց։

աչքը մտնել – Ուժեխ քամուց աչքս մտավ փոշի։

Ձեռք ձեռքի տալ – Պարելու ժամանակ երեխաները ձեռք ձեռքի էին տալիս։

(ինչ-որ բանի) տակ մտնել – Կատուն մտել է սեղանի տակ։

բորպես դարձվածք

Գլուխ տալ – Նրանք գլուխ տվեցին և վորոշեցին ինչ անել։

աչքը մտնել – Այս աշակերտը ուսուցիչի աչքը մտավ։

Ձեռք ձեռքի տալ – Նրանք ձեռք ձեռքի տվեցին և համաձայնվեցին։

(ինչ-որ բանի) տակ մտնել – Նա ամոթից ուզում էր մտնել սեղանի տակ։

2․  Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանից առանձնացրո՛ւ, դո՛ւրս գրիր 10 դարձվածք, բացատրի՛ր։

Բախտը աջ լինել – գործը հաջող լինել

Ծակ գլուխ – հիշողությունից զուրկ մարդ

Լուր դնել – թաքուն լսել

Գազան կտրել – կատաղել

Ծուռ քիթ – խորամանկ

Ջանը գցել – չարչարվել

Րոպե առաջ – շուտ, արագ

Քամի խաղալ – դատարկ լինել

Ճակատը բաց – պարզերես

Մազի պես – շատ բարակ

Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

Անծանոթ բառեր

անվրդովությամբ – Անվրդով լինելը

գոցել – փակել

դերվիշ – Մահմեդականների թափառական կրոնավոր

խոնարհ – համեստ

Տնային աշխատանք 19.11.2021

Վարժ․ 68

Փորձիր բացատրել, թե տրված զույգերն ինչու՞ են կոչվում համանուն։

Մարտ-մարտ, սեր-սեր, հոր-հոր, հոտ-հոտ, անտառ-անտառ, արի-արի, կար-կար։

Համանունները դա երկու բառ է, որոնք գրվում են նույն ձևի, բայց տարբեր իմաստ ունեն։

Վարժ․ 69

Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրիր։

Որ խոսքը երկար կարճ կապեր, ավելորդ բաներ չէր ասի։ (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը երկար չէր, աշտարակի ծայրին չհասավ։ (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը խոնարհ էր ու սիրտը կոտրված։ (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը իջեցնել թե չէ, թզուկը հայտնվելու էր։ (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ կողպեք վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց։ (Կողպեքի, ծոծկի)

Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի։ (Կողպեքի, ծածկի)

Վարժ․70

Որոշիր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում։

Հեռվում երևացին նավեր։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Ինչ ծանոթ ձայն էր։ (Ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում; (Ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք։ (Ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել։ (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն։ (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր։ (Ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրներից սարքել էր նետեր։ (Ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր։ (Ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Վարժ․ 72

Կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը։

Ծառերին արթնացնողը․․․ (քամին էր, քամիներ)

Այդ օրվանից հետո շատ․․․(քամին էր, քամիներ) են փչել։

Տարբեր․․․ (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում։

Դա չտեսնված մի ․․․ (պարեր, պար էր

Պարտեզի բոլոր ծաղիկները ․․․ (սպիտակ են, սպիտակեն)։

Եթե բոլոր ծաղիկները միանգամից ․․․(սպիտակ են, սպիտակեն) լավ կլինի։

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն), միթե տանը մարդ չկա։

Անծանոր ․․․ (համ էր, համեր), այս մրգից չէի կերել։

Տարբեր խոհարարների եփած նույն անումով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն։