- Ո՞րն է բնական թվերի գումարման տեղափոխական հատկությունը։
Գումարելիների տեղերը փոխանակելիս գումարը չի փոխվում
- Ո՞րն է բնական թվերի բազմապատկման տեղափոխական հատկությունը։
Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։
- Ո՞րն է բնական թվերի գումարման զուգորդական օրենքը։
Եթե երկու թվերի գումարին գումարվում է երրորդ թիվը, արդյունքը հավասար կլինի այն թվին, որը ստացվում է, եթե առաջին թվին գումարվում է երկրորդ և երրորդ թվերի գումարը։
- Ո՞րն է բնական թվերի բազմապատկման զուգորդական օրենքը։
Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։
- Ո՞րն է բնական թվերի բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ։
Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։