Բանավոր հարցեր

  • Ո՞րն է բնական թվերի գումարման տեղափոխական հատկությունը։

 Գումարելիների տեղերը փոխանակելիս գումարը չի փոխվում

  • Ո՞րն է բնական թվերի բազմապատկման տեղափոխական հատկությունը։

  Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։

  • Ո՞րն է բնական թվերի գումարման զուգորդական օրենքը։

 Եթե երկու թվերի գումարին գումարվում է երրորդ թիվը, արդյունքը հավասար կլինի այն թվին, որը ստացվում է, եթե առաջին թվին գումարվում է երկրորդ և երրորդ թվերի գումարը։

  • Ո՞րն է բնական թվերի բազմապատկման զուգորդական օրենքը։

 Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։

  • Ո՞րն է բնական թվերի բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ։

Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։