Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ծվեն – Պատառ, կտոր, մաս

Թեղ – Հարդախառն ցորենի կամ գարու դեզ

Տապալվել – Կործանվել, ոչնչանալ

Աշունն ու Կոմիտասը

Կոմիտասը հատուկ սեր ուներ աշնան նկատմամբ։ Նա աշնանը նվիրել է շատ գեղեցիկ բանաստեղծություններ։ Օրինակ, Աշուն Օր, Աշուն Գիշեր, Աշուն, Աշուն Կյանք։ Նա շատ գեղեցիկ էր նկարագրում բնությունը, եղանակը, կենդանիներին ու տռչուններին։ Ինձ դուր եկավ Աշուն և Աշուն օրը։

Տնային աշխատանք 04.10.2021

33.Մի բառով գրի՛ր։

ա) պատասխան (վարագույր)

բ) պատասխան (մոծակ)

գ) պատասխան (վարսավիր)

դ) պատասխան (զանգ)

34. Գրավոր պատմիր, թե տրված բառն ին՞չ է նշանակում:

Գիրքը դա իրար կպցրած թղթեր են, որոնց վրա գրած է ինչոր ինֆորմացիա։

Դիմակը դա կտոր է, որը ծածկում է դեմքը և պաշպանում է տարբեր հիվանդություներից։

Դերասանը դա մարդ է, որը նկարվում է ֆիլմերում։

Ընկույզը դա պտուղ է, որը աճում է ծառի վրա։

Ժպիտը դա արտահայտություն է դեմքի վրա այդ արտահայտությունը հայտնվում է երբ մարդը ուրախ է։

Երեխան դա փոքր մարդ է։

36. Առաջին խմբում կան առմատներ և բառերը իմաստ ունեն, Իսկ երկրորդ խմբի բառերում իմաստ չկա։

37. (բառեր) – հեղուկ, կանչել, բարդի, թանձր։ Որովհետև արմատներ ունեն։

38.

Արջը գլուխը բարձրացրեց։ – գլուխ

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում։ – կատար

Այս մարդը գլուխ չունի։ – խելք

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր։ – մաս

— Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, – որոտաց զորավարը՝ դիմել զինվորներին։ – ղեկավար

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին։ – վրա

Գերանի գլխից բռնիր։ – ծայր