Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս: 

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս: 

– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, –  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ: 

 – Լավ, – ասում է թագավորը, – բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: 

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը̀  գլուխ  տալով, – քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը, – ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին: 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
 դերձակներին

կարճ

թախտին

մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը. 

 Զգեստ կարող

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված. 

    ա/ գլուխը  դատարկ   –  հիմար, անխելք, տգետ 

     բ/ թև առնել  –  ոգևորվել, ոգեշնչվել 

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի 

     դ/ ձեռք մեկնել –  ձեռքով անել, հեռանալ 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր. 

      ա/ օրերից 

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր 

       դ/ ոչինչ 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 

  երկրի                          գոյական 

  երկար                          գոյական

 դերձակը                          գոյական

ասում է                         բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:

  գոյական  -Թագավորն            

   ածական – Քաշում

7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն: 

    -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:  

 

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը. 

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է: 

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

    ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում: 

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի: 

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտ անք: 

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա: 

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/ 

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: 

Որ նա կամակոր է։

11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: 

Դերձակը կարճ վերմակ է կարում և փեշի տակ ճիպոտ է դնում։

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: 

    Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին: 

Սուտասան հեքիաթի թագավորի հետ եմ համեմատում։

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: 

Որ ոչ մի հագուստ էլ նրան չսազի։

15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: 

Խելացի դերձակը

Կրկնության փաթեթ 5

Դասարանական և տնային առաջադրանքներ

Առաջադրանք 1

Լուծում։

30- 1, 2, 3, 5, 6, 10, 15, 30

25- 1, 3, 5, 7, 9, 25

100-1, 2, 5, 10, 20, 50, 100

64- 1, 2, 4, 8, 32, 64

90- 1, 2, 5, 10, 15, 30, 45, 90

105- 1, 5, 35, 105

Առաջադրանք 2

Լուծում։

70-1, 2, 5, 7, 10, 14, 35, 70

45- 1, 5, 7, 15, 45

60- 1, 2, 3, 5, 10, 20, 30, 60

56- 1, 2, 3, 56

Գտի՛ր հետևյալ թվերի ընդհանուր բաժանարարները։

12 և 20

12-ի բաժանարարները- 1, 2, 4, 6, 12

20-ի բաժանարարները – 1, 2, 4, 5, 10, 20

12-ի և 20-ի ընդհանուր բաժանարարները – 1, 2, 4

24 և 64

24-ի բաժանարարները-1,2, 4,8,12, 24

64-ի բաժանարարները – 1, 2, 4,8, 32

24-ի և 64-ի ընդհանուր բաժանարարները – 1, 2, 4, 8

25, 75 և 100

25-ի բաժանարարները- 1, 5, 25

75-ի բաժանարարները – 1, 3, 5, 25, 75

100-ի բաժանարարները – 1, 2, 4, 5, 10, 20, 25, 50, 100

25-ի, 75-ի  և 100-ի ընդհանուր բաժանարարները – 1, 5, 25

Առաջադրանք 4

Լուծում։

50 : 5 = 10մ/վ

21 : 3 = 7մ/վ

10 x 10 = 100մ

10 x 7 = 70մ

70 + 30 = 100մ

Այժմ փորձի՛ր պատասխանել հարցերին․

Ա. 30մ

Բ. Շունը

Գ.3վ հետո

Դ. Չի հասնի

Ե. 3մ

Զ. 3վ

Առաջադրանք 5

Որքա՞ն ժամանակ կանցնի 11անց 20 րոպեից մինչև 17 անց 17 րոպե։

Լուծում։

5ժ 57ր

Առաջադրանք 6

Լուծում։

1 + 2 + 3 + 4+ 5+ 6 + 7+ 8 + 9 + 10+ 11+ 12+ 13+ 14+ 15 = 120

Առաջադրանք 7

Լուծում։

1200 : 2 = 600

600 : 5 = 120 120 : 10 = 12