Բորբոսասնկերը պատկանում են սնկերի տարբեր դասերի։ Դրանք բնակվում են հիմնականում հողում, քայքայում օրգանական մնացորդները, մասնակցում դրանց հանքայնացմանը։
Բորբոսասնկերը առաջացնում են տարբեր գույների և խտության բորբոս, որը կազմված է սպորատվության օրգաններից և թելանման կամ խմորասնկանման սնկամարմնից։
Բորբոսասնկերը վնասում են սննդամթերքը, արդյունաբերական հումքը, արտադրանքը, արվեստի գործերը և այլն։ Որոշ տեսակներ թունավոր են. արտադրում են մարդու, կենդանիների, բույսերի համար վնասակար սնկային թույներ։
Ես դիտարկեցի հացի բորբոսը իմ մանրադիտակի օգնությամբ։ Բորբոսը կանաչավուն էր, բայց մանրադիտակով սպիտակ էր երևում։ Բորբոսասունկը ունի թելեր և սպորներ, որոնք երեվում են որպես բարակ թելիկներ և գնդիկներ։