Ավետիք Իսահակյանի
Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև բոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արմեն Տիգրանյանի հուշարձան
Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1987-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջաի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հովհաննես Այվազովսկու հուշարձան
Գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։
«Բարեկամության ձեռքեր»
Պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»։ Քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։
«Սպասում» քանդակ
Գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000-ին։ Քանդակագործ՝ Ստեփան Թարյան։