«Կատու» քանդակ
Գտնվում է Երևանում` Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում, տեղադրվել է 2002-ին։

«Մեղեդի» քանդակ
Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965-ին։

Պեպոյի արձան
Գտնվում է Երևանի Անգլիական այգում (Կոմայգի), Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքից քիչ հեռու, տեղադրվել է 1976-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան
Գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան
Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հովհաննես Թումանյանի հուշարձան
Գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
«Սիրո միություն»
Սիրո միությունը խորհրդանշող արձան Երևանում՝ Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2017 թվականին[

«Սպասում» քանդակ
Գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000-ին։ Քանդակագործ՝ Ստեփան Թարյան։