Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Կարդա այսպես.
ծովն — ծովըն
զկարմրիկն — ըզկարմրիկըն
ի բոցոյն — ի բոցույն
Բառարան
երկնէր — երկնում էր (ծնում էր)
երկին — երկինք(ը)
ծովն ծիրանի — ծիրանի ծովը
երկն — երկունքը
ի ծովուն — ծովում, ծովի մեջ
ունէր — 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող — եղեգնի փողով
ելանէր — ելնում էր
ի բոցոյն — այն բոցից
վազէր — վազում էր
աչկունք — աչիկները
արեգակունք – արեգակներ
Հարցեր և առաջադրանքներ
- Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:
Հին Հայաստանում Վահագնը պաշտվել է որպես արեգակի կամ ամպրոպի աստված։
- Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
Ծիրանի, զկարմիրիկն, բոց, հուր։ Կարմիր։
- Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:
Եղեգնուտը վառվում է և կրակից դուրս է վազում հուր մազերով կարմիր մորուքով խարտյաշ պատանի։ Արեգակի ծագումը և ամպրոպի առաջացումը։
- Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Նա խարտյաշ էր, ուներ կարմիր մազեր և մորուք և կապույտ աչքեր։
- Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:
Խորհդանշում է կյանքի սկիզբը։
- Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր ծովը ծիրանի,
Երկունքը բռնել էր ծովում
և կարմրիկ եղեգնիկին:
Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում
Եվ բոցից դուրս էր վազում
Մի խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ:
- Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
- Ձայնագրի՛ր բանաստեղծությունը: