Երևան քաղաքի հուշարձանները

Վիլյամ Սարոյան

Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրվել է նրա 100-ամյակի առթիվ 2008 թվականի դեկտեմբերի 13-ին։ Քանդակի ստեղծումը վերապահվեց Դավիթ Երևանցուն։ Աշխատանքն իրականացվել է Պրահայում։ 

Կոմիտաս

1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։

Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Ավետիք Իսահակյանի

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև բոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արգիշտի արքայի արձան

Գտնվում է ԵրևանիԷրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին։

Արգիշտի թագավորի նախընտրական «քայլը»

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Խաչատուր Աբովյանի հուշարձան

Գտնվում է ԵրևանիՔանաքեռ թաղամասում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել է։ Ներկայիս վայրում տեղադրվել է 1964-ի սեպտեմբերին։ Ընդգրկված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վահան Տերյանի հուշարձան

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սայաթ-Նովայի հուշաղբյուր
Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Sayat-Nova-DSC07919.jpg
«Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակ
Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մերձակա հրապարակում, տեղադրվել է 2002-ին։
Գարեգին Նժդեհի հուշարձան
Հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին։
Անդրանիկ Օզանյանի հուշարձան
Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։