Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամբորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամբա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Կենդանաբանական
Ճամբորդել
Ճամբա
Ընձուղտ
Ճամփորդում
Կեսօրին
Տարօրինակ
- Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:
Կեսօր- Կես-օր (Բարդ բառ)
արևամուտ – արև-ա-մուտ (Բարդ բառ)
ձանձրալի – ձանձր-ա-լի (Բարդ բառ)
աշխարհ – աշխարհ (Պարզ բառ)
ճանապարհորդ – ճանապարհ-որդ (Ածանցավոր բառ)
- Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
Ենթակա՝ Կապիկներ
Ստորոգյալ՝ Ճամփորդեցին
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
Կապիկները ճամփորդեցին։
գ) Լույսն անջատվեց: Երեկոյան տանն լույսն անջատվեց։
Աննան նվագում է: Աննան նվագում է դաշնամուր։
Աստղերը շողշողում են: Աստղերը պայծառ շողում են տիեզերքում։
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
Այգի – պարտեզ
Ճանապարհ – ճամփա
Արևամուտ – մայրամուտ
5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
Տարօրինակ – սովորական
Գիշեր – ցերեկ
Նույն – տարբեր
Դուրս գալ – մտնել
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Մեծ աշխարհ, տարօրինակ աշխարհ, ձանձրալի
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Ես համաձայն չեմ կապիկների հետ։Ինձ համար աշխարհը հետաքրքիր է և սիրուն, որովհետև ես չգիտեմ շատ բաներ։ Ես կիմանամ դա եթե շատ ճամփորդեմ։
Pingback: Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում – Արեգ Խաչատրյանի բլոգ