Ղ․ Աղայան։ Եղեգնուհի Մաս 4

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները,
գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և,
աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և
մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։
Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր
բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։
Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն
հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի
որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։
Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։
Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս
բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ
չազատվի ձեռքիցը։
Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ,
նրանով ծածկեց մի բղուղի բերան։
Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր
գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։
Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի
սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և
սիրուն հագուստով զարդարված։
Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և
իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ
և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։
― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․
կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել,
երանի միշտ այսպես անե։
Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս
եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց
պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.
― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…
― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես
հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի
լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։
Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է
նա։
― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի
էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու
կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես
կանեմ։

Անծանոթ բառեր

նաժիշտ – սպասավորուհի

մշտադալար – մշտականաչ

կոկ – հարթ

տաշեղ – տաշուք

խուփ – կափարիչ

բղուղ – կճուճ

ջահրա – ճախարակ

Կանուխ – առավոտ

Ստեղծագործական աշխատանք։ Վատ ուժը։

Լինում է չի լինում մի տղա է լինում։ Այդ տղան սիրում եր խաղալ։ Նա խաղում եր բակում մինչև գիշեր։

Մի գիշեր, երբ նա գնում էր տուն նա տեսավ մի պապիկ, որի մորուքը համարյա մինչև գետինն էր հասնում։ Այդ պապիկը նրան հարցրեց ուզու՞մ է նա ստանա կախարդական ուժ։ Տղան չհավատաց նրան և գնաց տուն։

Մի օր հետո տղան նորից տեսավ պապիկին։ Նա ասաց, որ ճիշտ է ասում և կտա կախարդական ուժ։ Տղան չեր հավատում, բայց մտածեց, որ ավելի լավ է փորձի։ Կարող է ստանա կախարդական ուժ, կարող է չստանա։ Նա ասաց պապիկին, որ ուզում է ստանալ այդ կախարդական ուժը։ Պապիկը ինչ որ անհասկանալի բառեր ասեց և տղան հայտնվեց մի քարանձավում։ Այդ քարանձավը շատ-շատ մեծ էր։ Նա տեսավ այդ պապիկին և հարցրեց <<Ուր եմ ես՞>>։ Պապիկը  ասաց, որ նա կախարդ է և տղային պիտի տա կախարդական ուժ, բայց զգուշացրեց տղային, որ այդ ուժը կախված է նրա պահվացքից։ Նա ասաց <<եթե լավ պահես քեզ կտամ ուժ պատերով անցնել և ուրիշ լավ ուժեր, իսկ եթե վատ պահես կտամ  շատ վատ ուժ, ես չեմ ասելու ինչ ուժ։ Ես քեզ տալիս եմ մի շաբաթ, որ տեսնեմ լա՞վ ես պահում թե վատ>>։ Այդ խոսքերից հետո նա կորավ և մի վարկյան հետո տղան հայտնվեց նույն տեղը նույն ժամին նույն դիրքում։ Տղան իրեն լավ էր պահում 5 օր, բայց հետո նա սկսեց վատ պահել և մոռացավ պապիկի խոսքերը։ Մի շաբաթ հետո նա ստացավ  շատ վատ ուժ այդ ուժը դա անտեսանելիությունն էր։ Նրան ոչ մեկ չէր տեսնում  իսկ նա չգիտեր միջեվ քանի օր կամ տարի այդ անտեսանելիությունը կտևի։ Եվ այդպես այդ տղան ապրում էր անտեսանելի վատ պահվածքի համար։  

Ղ․ Աղայան։ Եղեգնուհի Մաս 3

3
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին
լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում
ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի
գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։
Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
3
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։
Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ
էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և
ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր
կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ,
որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը
չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի
ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս
կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և
ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Անծանոթ բառեր

Սաթ – Շատ փայլուն

Գիրանալ – Չաղանալ

Փարատել – Ցրել

Ուռկան – Ձուկ որսալու ցանցահյուս

Ճարահատյալ – Ճարը կտրած

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին: Սնկերի մի մասը ապ­րում է ծառերի արմատների մոտ և տալիս և ստանում է պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին:
2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Սնկերը հիմնականում բազմաբջիջ են և ունեն լավ արտահայտված արտաքին կառույց։ Նրանք սնվում են, շնչում, բազմանում այլ կենդանի օրգանիզմների նման:
3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր: Ուտելի սնկերն են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը։ Թունավոր է ճանճասպան սունկը։

Նախագիծ

Ծնողների, բարեկամների, ընտանիքի անդամների հետ   պատրաստեք սնկով ուտեստներ՝ աղցաններ, ապուրներ, ինչ կնախընտրեք և այլն: Պատրաստեք, տեսանկարահանեք, ներկայացրեք ձեր ընտանեկան դպրոցի տեսաֆիլմը, բաղադրատոմսը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

1.Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:
2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջատներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:
3.Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:
4. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:
5. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Մարդու վրա, կենդանու վրա, սեղանի վրա, բերանում, ատամին, ձեռքին, բաժակում։

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Դրանք շատ փոքր պարզ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են։
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը խոշորացնող սարքի օգնությամբ բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբարենպաստ գործոններից: Բակտերիաները ունեն պատիճ։
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Դրանք առաջացնում են օրգանական նյութեր կամ օգտագործում են ուրիշինը։
  5. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: Կան լավ բակտերիաներ, որոնք օգնում են բույսերի և կենդանիների աճին։ Կան վատ բակտերիաներ, որոնք առաջացնում են հիվանդություններ։
  6. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ։ Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին։

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսավ) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկավ) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապես): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրեց), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դարձավ

խորհրդավոր

գաղտնիքը

փորձեցի

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

պարզ – բարդ

գեղեցիկ – տգեղ

երկար – կարճ

ուղիղ – անհարթ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց – հարցեր

բ/ նկար – նկարներ

գ/ գառ – գառներ

դ/ մոլորակ – մոլորակներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

Տեսնել – Տեսավ

կապել – կապես

ընկնել – ընկավ

տխրել – տխրեց

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        նա

ստորոգյալ   օրորում է

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    գեղեցիկ զրնգուն
  1. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    <<Սա ինչ առարկա է՞>>
  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Ուր խելքը փչի

  1. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Եթե միշտ ուղիղ գնաս, հաջողության չես հասնի։

Եղեգնուհին (հեքիաթ) Մաս 1,2


1
Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց
նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։
2
2
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի
բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա
աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը։

մինուճար Ծնողների միակ զավակը հանդիսացող

աչքադնել հավանել, աչքդնել

կամք Ցանկություն, պահանջ

չոլեչոլ Չոլերը գցել

աղախին Վարձու տնային աշխատող կին

բոշա Գնչու

շուշաբանդ Ապակիներ գցած

աներևույթ Չերևացող

նաժիշտ Սպասավորուհի

եղելության Անցք

որպիսությունը Որպիսին լինելը

խարդախություն Խաբեբայություն

ապարանք Պալատ

Երևանի արձանները

«Կատու» քանդակ

Գտնվում է Երևանում` Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում, տեղադրվել է 2002-ին։

«Մեղեդի» քանդակ

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965-ին։

Melody - 2018-05-09 - Andy Mabbett - 03.jpg

Պեպոյի արձան

Գտնվում է Երևանի Անգլիական այգում (Կոմայգի), Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքից քիչ հեռու, տեղադրվել է 1976-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Pepo statue (14).JPG

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան

Գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հովհաննես Թումանյանի հուշարձան

Գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

«Սիրո միություն»

Սիրո միությունը խորհրդանշող արձան Երևանում՝ Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2017 թվականին[

Սիրո միություն (1).jpg

«Սպասում» քանդակ

Գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000-ին։ Քանդակագործ՝ Ստեփան Թարյան։

Waiting-07.JPG

Օղակաձև զբոսայգի (հուշարձաններ, քանդակներ)

Ավետիք Իսահակյանի

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև բոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արմեն Տիգրանյանի հուշարձան

Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1987-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջաի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձան` Արմեն Տիգրանյանի (1).JPG

Հովհաննես Այվազովսկու հուշարձան

Գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

Հովհաննես Այվազովսկի....JPG

«Բարեկամության ձեռքեր»

Պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»։ Քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

Հուշարձան` «Բարեկամության ձեռքեր» (4).JPG

«Սպասում» քանդակ

Գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000-ին։ Քանդակագործ՝ Ստեփան Թարյան։

Waiting-07.JPG