Երևանի արձանները

Առաջադրանք

Տեղեկություններ գրել արձանների մասին

Տղամարդիկ

Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։ Որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց ընկեր քանդակագործ Դավիթ Մինասյանին։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 13-ին։

Երևան` "Տղամարդիկ" արձանախումբը - Հայկական ժառանգությունը


Առնո Բաբաջանյան

Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստԱռնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականիհուլիսի 4-ին։

Առնո Բաբաջանյանի հուշարձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Կարաբալա

Կարա Բալան ծնվել է 20-րդ դարի սկզբում, որոշ աղբյուրներում նշվում է 1900 թվականին, Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։ Կարաբալան հայտնի է դարձել Երևանի փողոցներում ծաղիկ վաճառելով (նվիրելով)։ Մահացել է ենթադրաբար 1970 թվականին։

1995 թվականին Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։ Այժմ արձանը գտնվում է Աբովյան փողոցի սկզբնամասում։

Կարա Բալա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Ջրավաճառ պատանին

Քանդակը տեղադրվել է 1970 թվականի նոյեմբերին Շահումյանի հրապարակում։

1993 թվականի ապրիլին անհայտ անձինք պադվանդանից պոկել ու գողացել էին «Ջրավաճառ տղան» քանդակը։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների ջանքերով քանդակը վերադարձվեց նախկին տեղը։

2019 թվականին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղափոխվել և տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ։

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  • Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: Մեր լուսամուտին, բակում, այգում։
  • Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Բույսը ունի արմատ, ցողուն, տերև։ Ստոր գետնյա հատվածը արմատն է, վերգետնյա հատվածը դա ցողունն է և տերև։ Բույսի օրգաններն են պտուղն է, արմատը, տերևը, ցողունը, սերմը, ծաղիկը։
  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Արևի լույս, օդ, ջուր և սննդարար նյութեր։
  • Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Նա սնվում է, աճում է և շնչում է, նա օգտագործում է ածխաթթու գազ և թթվածին։
  • Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։ Նրանք տալիս են թթվածին, կլանում են ածխաթթու գազը որը վնաս է մոլորակի համար, պաշպանում են փոշիից և քամուց։