Հողը

Փորձե՛նք պարզել,  թե ինչից է կազմված հողը:
Առաջադրանք. Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը հողն է, որտեղ աճում է բույսերի մեծ մասը:
Հիշեցում. անվտանգության նկատառումներից ելնելով` խորհուրդ է տրվում փորձերն իրականացնել մեծահասակների ներկայությամբ, պատշգամբում:
1.Վերցրե՛ք հողի մի կտոր և լցրե՛ք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպե՞ս բացատրել այդ երևույթը, ո՞րն է դրա պատճառը: Հողի մեջ կա օդ։
2. Լավ խառնե՛ք ջրում եղած հողը և թողե՛ք` մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք նստվածք:
3. Վերցրե՛ք մի փոքր հող, լցրե՛ք հրակայուն տարրայի մեջ և տաքացրե՛ք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք։ Գոլորշի:
4. Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն՝ այրվում են բույսերի և կենդանիների մնացորդները:
5. Վերլուծե՛ք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ինչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ: Հողի կազմության մեջ մտնում են՝ ապարներ, ջյուր, օդ և բույսերի և կենդանիների մնացորդներ: