«Ուսումնական գարուն» նախագիծ

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Արձակունդին ես կարդալու եմ Ուիլյամ Սարոյանի <<Անունս Արամ է>> գիրքը։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ Արամը և Մուրադը ձի էին գողացել և Արամը սովորում էր հեծնել, իսկ հետո հետ էին վերադարցրել։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Ինձ դուր եկած հերոսները․ Արամը – խելացի, բարի, ազնիվ։ Մուրադ – խենթ բայց ազնիվ։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով

Տնային աշխատանք 17.03.2021

  • Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը։ 
  • Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:

Այս պատմությունը սովորացրեց ինձ որ պետք է աշխատել, պետկ չե լինել ծույլ։

  • Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:

գիժ – տես Խենթ

ժիր – Աշխույժ

շեն – Բազմամարդ

թշվառ – Խեղճ

ամբար – Շտեմարան

թուխ – Թխաթույր

սուգ անել – սգալ

պաղել – սառել

դալկանալ – Դեղնել

  • Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:

ժիրսուսիկ-փուսիկ

սուսիկ-փուսիկ – ժիր

աշխույժ – հանգիստ

ծույլ – աշխատասեր

լիքը – դատարկ

ուրախ – տխուր

առողջ – հիվանդ

  • Առակից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞)։,

Գոյական

Աշխարհք

Սուգ

Կին

Ծակ

գարուն

Մըրջյուն

դուռ

Մոծակ

Թել

Գել

Ածական

գիժ

սալարած

սառտած

ծարավ

հոգնած

թշվառ

կոպիտ

նեղ

ուրախ

պայծառ

Մոծակն ու մրջյունը

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկ,
Վերջը էդպես պիտի սատկի:

  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր

պատել – Բոլոր կողմերից ծածկել

դալկանալ – գունատվել

շուշտիկ – Թեթևամիտ, խելառ, ցանցառ

ծերպ – Ճեղք

սալարել – Թառամել

պաղած – սառած

կուռ – Մարդու ձեռքը՝ ուսից մինչև մատների ծայրը, ձեռք, թև

կոկ – հարթ

  • Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (2-3 առած): Ով աշխատի, նա կուտի։ Ով ալարի, ոչ դալարի։ Աշխատանքը լեռներ կհավասարեցնի։
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համբուրել, զարթնել: