Լոռու մարզի գետերը, լճերը և անտառները

Գետեր

Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ 

Դեբեդ  գետ Հայաստանի Լոռու մարզում և Վրաստանում։ Երկարությունը 178 կմ (Հայաստանում՝ 152 կմ)։

Հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերը դուրս են գալիս իրենց հուն և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։

Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։

Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

Ձորագետ – գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ օժանդակը։

Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։

Փամբակ – գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի հիմնական վտակը։Երկարությունը 86 կմ։ Ունի որոգման կարևոր նշանակություն։

Աղստև – գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Երկարությունը 133 կմ է, այդ թվում Հայաստանում 99 կմ։

Լճեր

Մթնալիճ – լճակ Հայաստանի Լոռու մարզում, Կապանակ լեռան հյուսիսային լանջին։Բարձրությունը ծովի մակարդակից` 2130 մ։

Դսեղի Ծովեր – երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք։

Անտառներ

Թեղուտի անտառ, գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում, Գուգարաց լեռների հյուսիսահայաց լանջերի 700-2200 մ բարձրությունների վրա։ Տեղանքը մասնատված է բազմաթիվ ձորերով և ձորակներով։ 

Հողերը տիպիկ անտառային են՝ գորշ, դարչնագույն-գորշ և գորշավուն։ Գերակշռում են մեծ հզորության ծանր հողերը, հարուստ են հումուսով և թույլ ջրաթափանց են։ Հողի մակերևույթը ծածկված է փուրխր անտառային թաղիքով։

Տարածքի գերակշռող բուսականությունը հաճարենու անտառներն են և նրա մնացորդները, որոնք սովորաբար զբաղեցնում են հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան կողմանդրության լանջերը։

Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է՝ հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում՝ շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով։ Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s