Հաջորդական թվեր

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։

243 – 1 = 242

242  : 2 = 121

121 + 1 = 122

122 + 121 = 243

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։

442 : 2 = 221
221 + 1 = 222

222 + 220 = 420

Պատ․՝ 220, 222

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։

212 : 2 = 106

106 – 1 = 105

106 + 1 = 107

105 + 107 = 212

Պատ․՝ 212

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։

213 : 3 = 71

71 – 1 = 70

71 + 1 = 72

70 + 71 + 72 = 213

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը  219 է։

219 : 3 = 73

73 – 1 = 72

73 + 1 =74

73 + 72 + 74 = 219

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։ 

135 : 3 = 45

45 + 2 = 47

45 – 2 =  43

43 + 47 + 45 = 135

7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։

 30, 60, 90

Տնային առաջադրանքներ

1․ Գտիր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 241 է:

241 – 1 = 240

240 : 2 = 120

120 + 1 = 121

120 + 121 = 241

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 242 է։

242 – 2 = 240

240 : 2 = 120

120 + 2 = 122

122 + 120 = 242

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 412 է։

412 – 2 = 410

410 : 2 = 205

205 + 2 = 207

205 + 207 = 412

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 432 է։

432 : 3 = 144

144 + 1 = 145

144 – 1 = 143

143 + 145 + 144 = 432

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական  թվերը, որոնց գումարը  180 է։

180 : 3 = 60

60 + 1 = 61

60 – 1 = 59

59 + 61 + 60 = 180

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է։ Գտեք այդ թվերը։  

69 : 3 = 23

23 + 2 = 25

23 – 2 = 21

21 + 25 + 23 = 69

7․ Կատարի՛ր գործողությունները․

2կգ550գ+4կգ640գ-1կգ300գ = 2550 + 4640 – 1300 = 5կգ890գ

8լ80մլ+1լ980մլ-5լ250մլ = 4լ810մլ

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ՞ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փախչում

երբ
պատշգամբը

ակնթարթի

  • Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ջինջ, վճիտ
բ/լուռ          լռիկ
գ/ակնդետ ակնթարթ
դ/ընտանի բարեկամ

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ           դ
բ/խելքը գլխին           գ
գ/կողը հաստ           բ
դ/ճաշը եփել               ա

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

վազվզում
հողմածեծ

բարեկամ

աղմկահույզ

  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ                   պատվեր
 բ/մալինա                 ազնվամորի

գ/կենգուրու              ագևազ

դ/ստարտ                  սկիզբ

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    բարեկամ

որսորդ

հանդ

            եղնիկ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին ածական
    դ/ազատ –ածական
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:


Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

  • Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    Ձին արագ վազում էր դաշտով, որախ խրխնջում։
  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Եղնիկը խարտյաշ էր և շատ տխուր։ Նա մեծ, սև վաճիտ աչքեր ուներ։
  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկմեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  • Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Իր տանը անտառում, իր ընկերներին և մայրիկին, հայրիկին։

  • Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև եղնիկը ընտելացել էր իրենց ընտանիքին, բայց ուզում էր ազատություն։

  • Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Ծառերը ճոճորվում էին և ուժեղ ձեներ էին հանում, փոշին սաղ կողմերով թռնում է և տերևները թռնում են ծառերից։
Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց: