Լոռու բերդ

- Լոռի կամ Լոռե բերդ։
- Գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։
- Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 – 1020 թթ.։
- 1065-ին Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։
- Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում։
Սանահինի վանական համալիր

- Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում:
- Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ:
- XI դարում կառուցվել են գրատունն ու Սուրբ Գրիգոր մատուռը, հոգևոր դպրոցը դարձել է ուսումնական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը, գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր:
Հաղպատի վանք

- Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը X դարում հիմնադրել է Աշոտ Գ Բագրատունին։
- Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի:
- Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է (1996) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ախթալա

- Ախթալայի վանական համալիր, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանան։
- X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր:
- Գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։
- Ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
- Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։
- Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։
- Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։
Օձուն

- Գյուղ Հայաստանի Լոռու մարզի Օձուն համայնքնում՝ մարզկենտրոն Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք։
- Գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում։
- Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։
- Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թվականներ) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։