Տեղանքի հետազոտում

Երբ  նայում  ենք հեռուն,  մեզ  թվում է,  թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են:  Այդ երևակայական  սահմանը,  ուր երկինքն ասես միանում է  երկրին,  կոչվում է  հորիզոնի  գիծ,  իսկ  մինչև հորիզոնի  գիծն ընկած  տարածությունը, որ  ընդգրկում է մեր հայացքը,  կոչվում է հորիզոն:  Հյուսիսը,  հարավը,   արևելքն ու   արևմուտքը  հորիզոնի կողմերն  են:

Հիշու՞մ եք, թե  ինչպես  էիք  որոշում  հորիզոնի կողմերը: Ի՞նչ  պիտի  անենք  դրա  համար:


                                                         Կողմնացույց

Մագնիս անունով մի  հովիվ մի  անգամ  զարմանքով նկատում  է,  որ ինչ-որ ուժ իրեն  կանգնած տեղին է գամել: Պարզվում է՝  ապարը  ձգում է նրա  կոշիկների  ներբանի  մեխերը: Հովվի հայտնաբերած այս  ապարը նրա պատվին մագնիս  անվանեցին:
Մագնիս  տեսել եք,  չէ՞:  Ի՞նչ  առարկաներ է ձգում:
Կատարենք  մի  փորձ: Վերցնենք  մագնիսի  կտոր և դանդաղ մոտեցնենք մետաղադրամներին: Կտեսնենք,  որ  դրամներն  ասես ցատկելով կպչում են  նրան:  Մագնիսի  ուժն ազդում  է առարկաների  վրա, նույնիսկ առանց մագնիսը  նրանց հպելու: Այն տարածությունը, որի  վրա ազդում է մագնիսի ուժը, կոչվում  է մագնիսական դաշտ:
Մագնիսը մի  կարևոր հատկություն էլ ունի. եթե թույլ տանք, որ մագնիսի կտորն ազատ շարժվի, ապա մի ծայրը միշտ դեպի հյուսիս ցույց կտա,  մյուս ծայրը՝  հարավ: Մագնիսի  այս  հատկությունն օգտագործելով՝ մարդիկ ստեղծել են կողմնացույցը: Հորիզոնի  չորս  հիմնական կողմերից բացի՝ կողմնացույցի վրա նշվում  են չորս միջանկյալ  կողմերը՝ հյուսիս-արևելք, հարավ-արևելք, հարավ-արևմուտք և  հյուսիս-արևմուտք:


                                                    Գլոբուս  և քարտեզ
Երկրի վրա  ինչ-որ տեղ  գտնելու համար  օգտվում  ենք  գլոբուսից  կամ քարտեզից: Գլոբուսը Երկիր  մոլորակի փոքրացված  պատկերն  է, այսինքն  Երկիրը,  բայց  թղթի վրա:
Դեռ  հնագույն ժամանակներից ճանապարհորդները  նկարել  են Երկրի  մակերևույթը,  ինչպես որ  տեսել  են:  Իհարկե,  տեղանքը  քարտեզի վրա  շատ ավելի փոքր է  իրական չափերից: Առարկայի՝ իրական  չափերից  մեծ  կամ փոքր  պատկերը  կոչվում  է մասշտաբային պատկեր:  Օրինակ՝  եթե  քարտեզի  վրա տեղանքը  պատկերված է իրականից  100  անգամ  փոքր,  ասում  ենք՝  մասշտաբը «մեկը  հարյուրի» է  և  գրում  ենք «1:100»:  Երկու վայրերի  հեռավորությունը  հաշվելու համար այն  պետք  է չափել քարտեզի վրա,  ապա  բազմապատկել մասշտաբով:

Հարցեր.
Կողմնացույցի  վրա  լրացրու՛  հորիզոնի  հիմնական և  միջանկյալ  կողմերը.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s