Տեղանքի հետազոտում

Երբ  նայում  ենք հեռուն,  մեզ  թվում է,  թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են:  Այդ երևակայական  սահմանը,  ուր երկինքն ասես միանում է  երկրին,  կոչվում է  հորիզոնի  գիծ,  իսկ  մինչև հորիզոնի  գիծն ընկած  տարածությունը, որ  ընդգրկում է մեր հայացքը,  կոչվում է հորիզոն:  Հյուսիսը,  հարավը,   արևելքն ու   արևմուտքը  հորիզոնի կողմերն  են:

Հիշու՞մ եք, թե  ինչպես  էիք  որոշում  հորիզոնի կողմերը: Ի՞նչ  պիտի  անենք  դրա  համար:


                                                         Կողմնացույց

Մագնիս անունով մի  հովիվ մի  անգամ  զարմանքով նկատում  է,  որ ինչ-որ ուժ իրեն  կանգնած տեղին է գամել: Պարզվում է՝  ապարը  ձգում է նրա  կոշիկների  ներբանի  մեխերը: Հովվի հայտնաբերած այս  ապարը նրա պատվին մագնիս  անվանեցին:
Մագնիս  տեսել եք,  չէ՞:  Ի՞նչ  առարկաներ է ձգում:
Կատարենք  մի  փորձ: Վերցնենք  մագնիսի  կտոր և դանդաղ մոտեցնենք մետաղադրամներին: Կտեսնենք,  որ  դրամներն  ասես ցատկելով կպչում են  նրան:  Մագնիսի  ուժն ազդում  է առարկաների  վրա, նույնիսկ առանց մագնիսը  նրանց հպելու: Այն տարածությունը, որի  վրա ազդում է մագնիսի ուժը, կոչվում  է մագնիսական դաշտ:
Մագնիսը մի  կարևոր հատկություն էլ ունի. եթե թույլ տանք, որ մագնիսի կտորն ազատ շարժվի, ապա մի ծայրը միշտ դեպի հյուսիս ցույց կտա,  մյուս ծայրը՝  հարավ: Մագնիսի  այս  հատկությունն օգտագործելով՝ մարդիկ ստեղծել են կողմնացույցը: Հորիզոնի  չորս  հիմնական կողմերից բացի՝ կողմնացույցի վրա նշվում  են չորս միջանկյալ  կողմերը՝ հյուսիս-արևելք, հարավ-արևելք, հարավ-արևմուտք և  հյուսիս-արևմուտք:


                                                    Գլոբուս  և քարտեզ
Երկրի վրա  ինչ-որ տեղ  գտնելու համար  օգտվում  ենք  գլոբուսից  կամ քարտեզից: Գլոբուսը Երկիր  մոլորակի փոքրացված  պատկերն  է, այսինքն  Երկիրը,  բայց  թղթի վրա:
Դեռ  հնագույն ժամանակներից ճանապարհորդները  նկարել  են Երկրի  մակերևույթը,  ինչպես որ  տեսել  են:  Իհարկե,  տեղանքը  քարտեզի վրա  շատ ավելի փոքր է  իրական չափերից: Առարկայի՝ իրական  չափերից  մեծ  կամ փոքր  պատկերը  կոչվում  է մասշտաբային պատկեր:  Օրինակ՝  եթե  քարտեզի  վրա տեղանքը  պատկերված է իրականից  100  անգամ  փոքր,  ասում  ենք՝  մասշտաբը «մեկը  հարյուրի» է  և  գրում  ենք «1:100»:  Երկու վայրերի  հեռավորությունը  հաշվելու համար այն  պետք  է չափել քարտեզի վրա,  ապա  բազմապատկել մասշտաբով:

Հարցեր.
Կողմնացույցի  վրա  լրացրու՛  հորիզոնի  հիմնական և  միջանկյալ  կողմերը.

Տեղանքի հետազոտում։ Կողմնորոշում։

Եթե  Երկրին տիեզերքից  նայենք, չենք կարողանա  հասկանալ,  թե որն  է  վերևը,  որը՝  ներքևը, որն  է աջը,  որը՝  ձախը:  Ուրեմն ինչպե՞ս բացատրես,  թե  ինչը  որտեղ  է: Դրա  համար  Երկրի  պատկերները ծածկել  են  ուղղահայաց  և  հորիզոնական  գծերի  երևակայական  մի  ցանցով,  որն  ասես  մասերի է  բաժանում Երկրի մակերևույթը:  Այդ  գծերն  անվանել են  միջօրեականներ և զուգահեռականներ: Դրանց  ծայրերին տառեր և  թվեր  են  գրել,  որոնք  հեշտացնում են մեզ հետաքրքրող  վայրը գտնելը:

Պայմանական  նշաններ
Քարտեզների  վրա  դժվար  է ամեն  ինչ  տեղավորել:  Որպեսզի քարտեզը  տեղեկություն  տա  հատկանիշների  մասին, դրանք   պատկերում են  պայմանական  նշաններով:  Ասենք՝  անտառներ,  լեռներ,  հանքեր  և   այլն:  Յուրաքանչյուր  քարտեզի անկյունում   նշված  է,  թե  որ նշանն  ինչ  է  ցույց  տալիս:
Քարտեզի  վրա  պայմանական  նշաններից բացի  նշում  են  մասշտաբը  և  հորիզոնի  կողմերը:  Եթե  դեմքով  կանգնեք  դեպի քարտեզը, ապա արևելքը կլինի   քարտեզի  աջ  կողմում,  արևմուտքը՝  ձախում,  հյուսիսը՝  վերևում,  իսկ  հարավը՝  ներքևում:

Առաջադրանք
Փոքր  տարածքի պատկերը թղթի  վրա՝  վերևից  նայած,  կոչվում  է  հատակագիծ:  Կազմի՛ր քո  սենյակի «քարտեզը»՝ հատակագիծը:

ա) Նախ քայլերով  չափի՛ր սենյակդ:
բ) Որոշի՛ր մասշտաբը,  ասենք՝ քո  մեկ  քայլը հավասար է հատակագծում  2սմ-ի:
գ) Մասշտաբը պահպանվելով՝ գծի՛ր սենյակի սահմանները,  լավ  կլինի՝ մատիտով, սխալվելու դեպքում կարողանաս ջնջել  և  ուղղել:
դ) Տե՛ս,  թե ինչ կարևոր առարկաներ կան սենյակում,  օրինակ՝  դուռ, լուսամուտ, կահույք, և  ինչպես են  դասավորված:  Դրանք պատկերի՛ր այնպես,  ասես վերևից ես նայում:
ե) Հետո  տեղադրի՛ր  ավելի փոքր առարկաները, օրինակ՝ սեղանի  վրայի գրքերը,  ծաղկամանը, հեռուստացույցը, սեղանի  լամպը  և  այլն:  Կարող ես  դրանց համար պայմանական նշաններ  հորինել:
զ) Ներքևի անկյունում բացատրի՛ր քո օգտագործած  պայմանական նշանները և  նշի՛ր մասշտաբը:

Երկու սև ամպ։ Հ․ Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

գահ – թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ

հալածական – հալածված, հալածվող

ջոկել – ընտրել, առանձնացնել, զատել

Տեքստային խնդիրներ

1 Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից մեծ է 4 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։

Լուծում

75 x 4 = 300

300 + 75 = 375

375  : 75= 5

Պատ․՝ 5

2․ Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից փոքր է 3 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։

Լուծում

75 : 3 = 25

25 + 75 = 100

100 : 25 = 4

Պատ․՝ 4

3 Պապիկը 60կգ խաղողը լցրեց արկղի և զամբյուղի մեջ։ Արկղում եղավ 5 անգամ ավելի, քան զամբյուղում։ Նա որքա՞ն խաղող լցրեց յուրաքանչյուրի մեջ։

Լուծում

5 + 1 = 6

60 : 6 = 10կգ

5 x 10 = 50կգ

Պատ․՝ 10կգ զամբյուղ, 50կգ արկղ

4 Ուղղանկյան կողմերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր ուղղանկյան կողմերը, եթե պարագիծը 320 մմ է։

Լուծում

(1 + 3)x 2 = 8

320 : 8 = 40մմ

3 x 40 = 120մմ

Պատ․՝ 40մմ, 120մմ

5 Երկու տակառում կա ընդամենը 250լ հյութ։ Եթե առաջին տակառից 30լ լցնենք երկրորդի մեջ, ապա տակառներում հյութի քանակները կհավասարվեն։ Որքա՞ն հյութ կա յուրաքանչյուր տակառում։

Լուծում

30 + 30 = 60լ

250 – 60 = 190լ

190 : 2 = 95լ

95 + 60 = 155լ

Պատ․՝ 155լ մեծ տակառ, 95լ փոքր տակառ

6 Հայկը 60մ ռետինե խողովակի համար վճարեց 1200դրամ պակաս, քան Արան վճարել էր այդ նույն խողովակից 75մ գնելու համար։ Հայկը որքա՞ն է վճարել իր գնած խողովակի համար։

Լուծում

75 – 60 = 15մ

1200 : 15 = 40դր

60 x 40 = 2400դր

Պատ․՝ 2400դր

7 Դպրոցից 306 աշակերտ 18 տեղանոց և 24 տեղանոց 14 ավտոբուսներով գնացին Ծաղկաձոր հանգստանալու։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ ավտոբուս էին վարձել աշակերտները։ Չե՛մ հասկացել։

8․ Դաշտում արածում էին սագեր և կովեր։ Նրանց ընդհանուր գլխաքանակը 18 էր, իսկ ոտքերի թիվը՝ 56։ Քանի՞ կով և քանի՞ սագ էր արածում դաշտում։ Չե՛մ հասկացել։