Պատրանք։ Հ․ Թումանյան

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զուր – Իզուր

կուսական – մաքուր, անպիղծ

զիլ – Բարձր և սուր

  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

Պատրանք – Խաբեություն

մութ – Խավար

քաջ – արի

կուսական – մաքուր, անպիղծ

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Բանաստեղծությունը կոչվում է պատրանք որովհետև այնտեղ մարդիք իրական չեն և վաղուց չկան։

Թումանյանի հեքիաթների բառարան

<<Սուտասանը>>

Էս – այս

Էնպես – այնպես

Կենալ – մնալ, ապրել

Հեր – հայր

Դագանակ – Հաստ գավազան

Էստեղից – այստեղից

չիբուխ – Ծխամորճ

Ծեր – ծայր

Վաղ – շուտ

տրաքել – պայթել

կարկատել – կարել

կոտ – փայտե աման

կռնատակ – թևի տակ

պարտ – պարտք

ճշմարիտ – ճիշտ

<<Ճամփորդները>>

Քուչի – Շուն

գիտենաս – իմանաս

ետև – հետև

հապա – ապա

իրիկուն – երեկո

մին – մեկ

սանահեր – Զավակի հայրը կնքահոր համար

շինել – անել

պուկ – եղեգնյա փողը

ցած – ներքև

կաց – սպասի

վռազել – շտապել