Լոռվա աշխարհի մշակութային կոթողները

Լոռու բերդ

Lori Berd, Armenia, 2016-09-30, DD 63-65 HDR.jpg
  • Լոռի կամ Լոռե բերդ։
  • Գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։
  • Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 – 1020 թթ.։
  • 1065-ին Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։
  • Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում։

Սանահինի վանական համալիր

  • Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում: 
  • Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ:
  • XI դարում կառուցվել են գրատունն ու Սուրբ Գրիգոր մատուռը, հոգևոր դպրոցը դարձել է ուսումնական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը, գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր:

Հաղպատի վանք

  • Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը X դարում  հիմնադրել է  Աշոտ Գ Բագրատունին։
  • Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի:
  • Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է (1996) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Ախթալա

Akhatala 001.jpg
  • Ախթալայի վանական համալիր, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանան։
  • X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր:
  • Գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։
  • Ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
  • Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ 
  • Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։
  • Ախթալայի վանական համալիրում Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ։

Օձուն

12 Օձունի տաճար Emma YSU.jpg
  • Գյուղ Հայաստանի Լոռու մարզի Օձուն համայնքնում՝ մարզկենտրոն Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք։
  • Գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում։
  • Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։
  • Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թվականներ) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։

Ճանապարհ, ժամանակ արագություն N3

Դասարանական առաջադրանքներ

1360կմ ճանապարհն ավտոմեքենան անցել է 90կմ/ժ, ավտոբուսը՝ 60կմ/ժ, իսկ հեծյալը՝ 12կմ/ժ արագությամբ։ Հաշվի՛ր նրանց ծախսած ժամանակը։

Լուծում

360։90 = 4ժ

360 : 60 = 6ժ

360 : 12 = 30ժ        

30 + 6 + 4 = 40ժ

Պատ․՝ 40ժ

2. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարը, եթե ընթանար 20կմ/ժ-ով ավելի արագությամբ։

Լուծում

4 x 60 = 240ճ

60 + 20 = 80ճ

240 : 80 = 4ժ

Պատ․՝ 4ժ

3 Միմյանցից 450կմ հեռավորությամբ երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3ժ հետո։ Դրանցից մեկի արագությունը 80կմ/ժ էր։ Հաշվի՛ր մյուսի արագությունը։

Լուծում

80 x 3 = 240կմ

450 – 240 = 210կմ

210 : 3 = 70կմ/ժ

Պատ․՝ 70կմ/ժ

4

140 + 210 = 350կմ

350 : 5 = 70կմ/ժ

140 : 70 = 2ժ

Պատ՝ 2ժ

5 Ո՞ր թվանշաններով կարող է վերջանալ 4-ի պատիկ թիվը։

2, 4, 6, 8, 0 4

Տնային առաջադրանքներ

  1. Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Հայկն այդ օրը դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ, իսկ վերադարձել է 30մ/ր արագությամբ։ Նա որքա՞ն ժամանակ է ծախսել դպրոց գնալու և վերադառնալու համար։

Լուծում

450 : 50 = 8ր

450 : 30 = 15ր

8 + 15 = 23ր

Պատ․՝ 23ր

  • A և B վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու հեծյալ։ Հանդիպման պահին A վայրից մեկնողն անցել է 25կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր մյուս հեծյալի հեռավորությունը A վայրից։

Պատ․՝ 25կմ

  • Հաշվի՛ր 48-ի բաժանարարների քանակը։

1, 2, 4, 6, 8, 12, 24, 48 – 8

4 Կա՞ արդյոք 8-ի պատիկ թիվ, որի գրությունը վերջանա 7-ով։

Ո՛չ

Թեսթ 1 Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ամբողջ, անգամ, երբեք, դարձավ

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատ – լավ

Սովորական – տարօրինակ

Պարզ – բարդ

Երկարկարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը                       

բ/ հարցերին                  

գ/ դարակները                

դ/ խրճիթ

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական

Տղա                           

Հարցեր

Ածական
Վատ

Տարօրինակ

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               ձանձրացնել
    բ/չէր կարողանում               չկարողանալ
    գ/դնեն                                  դնել
  • դ/դարձնել                  դառնալ
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    Ենթակա` ստվերը, անպերը, նամականիշները
  • Ստորոգյալ` ունի, չեն գրում, չեն խմում
  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                             Սոխ
  • Նարագրի՛ր հարցասեր տղային:
    Այն ուզում էր ուշադրություն։ Նա շատ էր սիրում հորինել հարցեր, որոնք շատ տարօրինակ էին և ահասկանալի։
  • Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  • Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Նա տեղափոխվեց սարի գագաթ, այնտեղ խրճիթ սարքեց և նոր հարցեր էր հորինում։

  • Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչո՞ւ մազերը ունեն գլու՞խ։

Որ աճեն գլխին։

Ինչո՞ւ սլաքները ունեն ժամացույ՞ց։

                                               Որ ժամը ցույց տան։

Ինչո՞ւ ականջները ունեն գլու՞խ։

                                               Որ լսենք։

  • Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

­­­­Ինչո՞ւ էկրանը ունի հեռախո՞ս։ Ինչո՞ւ ապակին ունի դու՞ռ։

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել…

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Դերվիշ – Մահմեդականների թափառական կրոնավոր

Փինաչի – Հնակարկատ

Քմահաճույք – Մեկի կամայական ցանկությունը

Դարդ – Վիշտ

Ողորմած – Գթած

Զանցառու – անուշադիր

Վզակոթ – Վզի ետևի մասը

Մունետիկ – Արքունական պաշտոնյա

Ղրկել – ուղարկոլ

Տրտմել – տխրել

Մշակ – Հողի աշխատավոր

Պողպատ – Ածխածնի հետ երկաթի միահալվածք

Շեղբ – Դանակի՝ դաշույնի ևն կտրող մասը

Վշտանալ – ցավ զգալ

Թշվառ – Ողորմելի

Ճանապարհ, ժամանակ արագություն N2

Դասարանական առաջադրանքներ

1 Հաշվի՛ր ավտոմեքենայի և ավտոբուսի արագությունները գիտենալով, որ ավտոմեքենան 240կմ ճանապարհն անցել է 3 ժամում, իսկ ավտոբուսը՝ 4 ժամում։   

Լուծում

240 : 3 = 80կմ

240 : 4 = 60կմ

Պատ․՝ 80կմ, 60կմ

2. Ավտոմեքենան առաջին 2 ժամում ընթացավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2 ժամում՝ 20կմ/ժ-ով արագ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամում։

Լուծում

80 x 2 = 160կմ

80 + 20 = 100կմ

100 x 2 = 200կմ

200 + 160 = 360կմ

Պատ․՝ 360կմ

3 Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։

Լուծում

80 x 3 = 240

10 x 2 = 20

240 + 20 + 7 = 267

Պատ․՝ 267

4 Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 8ժ, իսկ երկրորդ օրը՝ 4ժ-ով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը։

Լուծում

8 + 4 = 12

12 + 8 = 20

1400: 20 = 70

70 x 8 = 560

12 x 70 = 840

Պատ․՝ 840

5 A վայրից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 70կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 80կմ/ժ։

Լուծում

70 x 2 = 140

80 x 2 = 160

160 – 140 = 20

Պատ․՝ 20կմ

Տնային առաջադրանքներ

1 Հեծանվորդը առաջին 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ։ Նա որքա՞ն ճանապարհ անցավ այդ 4 ժամում։

Լուծում

2 x 18 = 36 կմ

18 – 3 = 15 կմ/ժ

2 x 15 = 30կմ

36 + 30 = 66

Պատ․՝ 66կմ

2 Զբոսաշրջիկը 4 ժ գնաց ավտոբուսով 70կմ/ժ արագությամբ, այնուհետև 5ժ գնաց ձիով 20կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 5կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։

Լուծում

4 x 70 = 280կմ

5 x 20 = 100կմ

280 + 100 = 380կմ

380 + 5 = 385կմ

Պատ․՝ 385կմ

3. Գյուղից դեպի սար միաժամանակ մեկնեցին երկու հեծյալ։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը մեկնելուց 40ր հետո, եթե նրանցից մեկի արագությունը 130մ/ր է, իսկ մյուսինը՝ 145մ/ր։

Լուծում

145 – 130 = 15 մ/ր

15 x 40 = 600մ

Պատ․՝ 600մ

4 Գտի՛ր այն եռանիշ թվերը, որոնց թվանշանների գումարը 4 է։

112, 103, 202, 400, 220

Моя семья – это семь „Я”

С удовольствием расскажу о своей семье. Мне с семьёй повезло. У меня прекрасные родители. Заботливые, добрые, всегда помогут советом, если попросишь.

Отец мой по профессии инженер, он любит технику и всё свободное время проводит в мастерской, которую устроил в гараже.

Мама у меня детский врач. Она работает в детской больнице. Очень любит работу и переживает за больных детей. Она отличная хозяйка и прекрасно готовит.

У меня два брата. Старший брат, Сергей, – студент, будущий учитель математики. Ему 19 лет. Младший, Виктор, учится в седьмом классе. Ему 12 лет.

Младшая сестра, Нина, учится во втором классе. Ей 7 лет. Она очень любит животных. Седьмой член нашей семьи – это наша собака Джек. Он очень весёлый и преданный пёс. Мы все его очень любим. У нас много родственников и друзей, поэтому в доме часто бывают гости. Мы любим принимать гостей.

У нас есть семейные традиции и правила:

  • Когда кому-нибудь плохо, постарайся помочь ему.
  • Не жди, пока тебя попросят что-то сделать. Сделай сам!
  • На заботу отвечай заботой.

Вопросы и задания

  1. Большая ли семья у рассказчика? Да.
  2. Назовите членов семьи, о которой вы только что прочитали. Отец, мама, старший брат Сергей, младший брат Виктор, младшая сестра Нина, собака Джек.
  3. Какие ещё слова, обозначающие родственников вы знаете? Дядя, тётя, бабушка, дедушка, папа, мама, сестра, брат.
  4. Как вы думаете, почему Джека считают членом семьи? Потому что он животное которое живет в этом доме и его все любет.
  5. Объясните значения этих слов на русском языке.
    Например: дядя – это брат папы или мамы.

    дедушка – это папа мамы или папы
    бабушка – это мама мамы или папы
    племянник – это сын брата или сестры
    племянница – это дочь брата или сестры
    тётя – это сестра папы или мамы
    двоюродный брат – это сын дяди или тёти
    двоюродная сестра – это дочь дяди или тёти

Ճանապարհ, ժամանակ արագություն N1

Դասարանական առաջադրանքներ

1 Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի արագությունը 800կմ/ժ է։

3 x 800 = 2400 կմ/ժ

Պատ․՝ 2400կմ

2 Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝ իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։

4 x 70 = 280

70 + 15 = 85

4 x 85 = 340

Պատ․՝ 280 կմ, 340 կմ

3 Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի  5կմ300մ հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։

Լուծում

30 x 130 = 3900մ

5300 – 3900 = 1400մ

Պատ․՝ 1400մ

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։

Լուծում

85 x 2= 170

90 x 2 = 180

170 + 180 = 350

Պատ․՝ 350 կմ

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 70կմ/ժ

Լուծում

70 x 2 = 140կմ

60 x 2 = 120կմ

140 + 120 = 260կմ

Պատ․՝ 260

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

Լուծում

(5 x 20) x 7 = 100 x 7 = 700

7 Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով, որ 1 ժամում հոսում է 240լ։

Լուծում

4 x 240 = 960լ

Պատ․՝ 960լ

Տնային առաջադրանքներ

1Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։

Լուծում

10 x 12 = 120

Պատ․՝ 120մ

2 Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։

Լուծում

15 x 8 = 120

Պատ․՝ 120

3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ  A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։

Լուծում

3 x 90 = 270կմ

360 – 270 = 90կմ

Պատ․՝ 90կմ

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։

Լուծում

3 x 80 = 240

3 x 75 = 225

240 + 225 = 465

Պատ․՝ 465կմ

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։

Լուծում

3 x 65 = 195

3 x 50 = 150

150 + 195 = 345

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

Լուծում

1 շաբաթ = 7 օր

7 x 20 = 140

Պատ․՝ 140կգ

7 Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։

Լուծում

2880 : 240 = 12ժ

Պատ․՝ 12ժ

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

– Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

– Անունդ ի՞նչ է, բարեկամ։

– Հասան։

– Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտեր Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի, բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՜, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Դերվիշ – Մահմեդականների թափառական կրոնավոր

Փինաչի – Հնակարկատ

Քմահաճույք – Մեկի կամայական ցանկությունը

Դարդ – Վիշտ

Ողորմած – Գթած

Զանցառու – անուշադիր

Վզակոթ – Վզի ետևի մասը

Մունետիկ – Արքունական պաշտոնյա

Ղրկել – ուղարկոլ

Տրտմել – տխրել

Մշակ – Հողի աշխատավոր