- Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
Մի անգամ որսորդ ընկերներիցս մեկը իմ երեխաների համար անտառից եղնիկ բերեց։ Եղնիկը սովորել էր երեխաներին և էլ չեր վախենում նրանցից։ Եղնիկը մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պատշգամբ և այնտեղից նայում էր անտառին։ Նա կարուտում էր անտառի ազատ կյանքը և իր ընտանիքը։ Մի անգամ շատ ուժեղ քամի բարձրացավ և հանկարծ բացվեց սենյակի պատուհանը։ Եղնիկը դուրս թռավ պատուհանից և փախավ անտառ։
- Նկարագրի՛ր եղնիկին: Տխուր, սև, ջինջ աչքերով, խարտյաշ եղնիկ էր։
- Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
- Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
Բլոգումդ գրի՛ր բառերի հոմանիշերը:
Հանդ – Արտ
Վերջալույս – Մայրամուտ
Խարտյաշ – Դեղձան
Ջինջ – Մաքուր
Անդուլ – Անդադար
Նազելի – Հարգելի
վճիտ – Հստակ
Հուժկու – Ուժեղ
Թախծալի – Տխրալի
Հողմ – ուժեղ քամի
Ոստյուն – ցատկ
Խավար – Մթություն
Սաստկանալ – ուժգնանալ
Գրի՛ր նաև
Բարեկամ – թշնամի
Ջինջ – կեղտոտ
Թաքուն – բաց
Երեխա – մեծահասակ
Զգայուն – անզգախ
Խավար – լույս
բառերի հականիշները:
- Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթել, ծածկվել