My school

Hello, my name is Areg. I’m nine. I go to Mkhitar Sebastatsi school. It is very big! My school has many smaller schools and many pupils. I go to northern school. We have many plants and animals: hamsters, turtles, horses, dogs and many birds. We have swimming pool and swimming lessons. Sometimes we ride bikes. We travel to interesting places and go to museums. We have very good and kind teachers. I love my school.

Նուկիմ քաղաքի խելոքները։ Մաս 1-ին Ավ. Իսահակյան

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Առաջադրանքներ․

  1. 1-ին մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հարայ-հրոց – աղմուկ-աղաղակ

սալա – զամբյուղ

օրհնել – գովաբանել

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:

Օր

Էս

Էտ

Էլ

Էտպես

Օրհնել

Տնային աշխատանք 12.11.2020

1. Գրի´ր բառամիջում   է ունեցող  5 բառ  (է ուղղագրությունը տե՛ս այստեղ) :

Օրինակ՝  ամենաէժան, …

Հեռուստաէկրան, էլեկտրաէներգիա, բազմաէջանի, վայրէջք, մանրէաբանություն

2.Գրի´ր բառամիջում  օ  ունեցող  5 բառ  (օի ուղղագրությունը տե՛ս այստեղ:

Օրինակ՝ անօգնական, …

Անօգուտ, անօդաչու, հինգօրյա, ականջօղ, մեղմօրօր

3. Գրածդ  բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինիր (5-7 նախադասությամբ):

Ես նայում էի հեռուստաէկրանին։ Այնտեղ ցույց էին տալիս ոնց է անօդաչու սարքը վայրէջք կատարում։ Էլեկտրաէներգիան անջատեցին։ Ես սկսեցի կարդալ բազմաէջանի մանրէաբանության գիրք։ Ես այդ գիրքը պիտի կարդամ հինգօրյա ժամկետում, որովհետև ես պետք է հետ տամ գրադարան։