Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում: Դրանք քամուց ձայներ են հանում որոնք նման են ծափերի։
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ինձ այս պատկերը դուր եկավ աշնանային գույներով և գեղեցկությամբ։
Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Գույնով։ Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
- Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզօծվել – 10 տառ, 11 հնչյուն
տերև – 4 տառ, 5 հնչյուն
ոսկի – 4 տառ, 5 հնչյուն
ջրվեժ – 5 տառ, 6 հնչյուն
5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր: Աշնանը ամեն ինչ ոսկեզօծվել է և տերևները ու ճյուղերը ոսկեգույն են երեվում։ Ուր որ նայում ես դեղին գույն է և ծառերը, ջրվեժը ու ծտերը քամուց ձայն են հանում։