Տնային աշխատանք 25.10.2020

Կատարի՛ր առաջադրանքները:

   1.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

Երևան 5 տառ, 7 հնչյուն

Արև – 3 տառ, 4 հնչյուն

Ոզնի – 4 տառ, 5 հնչյուն

Ոհմակ – 5 տառ, 6 հնչյուն

Հրեղեն – 6 տառ, 7 հնչյուն

Երախտամոռ – 9 տառ, 10 հնչյուն

տերև – 4 տառ, 5 հնչյուն

հարևան – 6 տառ, 7 հնչյուն

եղանակ – 6 տառ, 7 հնչյուն

սեղան – 5 տառ, 5 հնչյուն

երազ – 4 տառ, 5 հնչյուն

2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:

Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ

Արահետ (3) – ա-րա-հետ

կածան (2) – կա-ծան

հերոս (2) – հե-րոս

բերանբաց (3) – բե-րան-բաց

արկածային(4) – ար-կա-ծա-յին

արդարադատ (4) – ար-դա-րա-դատ

կարգապահ (3) – կար-գա-պահ

հերթական (3) – հեր-թա-կան

մատակարարել (5) – մա-տա-կա-րա-րել

ազատասեր (4) – ա-զա-տա-սեր

3Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը: 

Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:

 Ա. Տե-րև – տերև, ա-րև-մուտք – արևմուտք, ա-րև-կող – արևկող, Տա-թև – Տաթև:

Բ. Տե-րե-վա-թափ – տերևաթափ, անձ-րե-վա-յին – անձրևային, ա-րե-վոտ – արևոտ, սե-վուկ – սևուկ,  բե-վե-ռա- յին – բևեռային,  ձե-վա-կան – ձևական, թե-վա-վոր – թևավոր,  ու-ղե-վոր – ուղևոր:

4.  Նախորդ վարժության Ա և Բ  շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային  պատմություն հորինի՛ր:

Մի անգամ ես գնացել էի Տաթևի վանք։ Աշնանային անձրևային եղանակ էր։ Տերևաթափ էր և տերևները արևոտ գույներով էին ներկվել։ Արևմուտքից ցուրտ քամի էր փչում։