Տորք Անգեղը

Տորք Անգեղը հողմի ու ամպրոպի աստված է կամ գերմարդկային ուժով օժտված դյուցազն է։ Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց արքան:

Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով և մեծ ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ժայռեր է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել:

Մի գարուն Տորք Անգեղը տխրում է նրանից, որ միայնակ է և ոչ մեկ նրան չի սիրում։ Աստղիկ դիցուհին նրան պատմում է գեղեցիկ Հայկանուշի մասին, որը միայն կարող է սիրել Տորքին: Տորքը գտնում է Հայկանուշին, որը նրան սիրում է և նրա տխրությունը անցնում է։

Տորք Անգեղը չի օգտագործում զենք, բայց բոլորը վախենում են նրա տեսքից։ Մի անգամ թշնամիները նավով գալիս են Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում Հայոց աշխարհի վրա: Տորքը լեռներից հսկայական ժայռեր է պոկում ու նետում փախչող նավերի հետևից: Ծովում ուժեղ ալեկոծություն է բարձրանում, և թշնամիների նավերը խորտակվում են:

One thought on “Տորք Անգեղը

  1. Pingback: Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում – Արեգ Խաչատրյանի բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s