Առաջադրանք 1
Լրացնել բաց թողնված բառերը՝
Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո:
Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:
Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:
Աֆրիկյան սավաննաներում բնակվում են գետաձի, ուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծ և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:
Առաջադրանք 2
Հյուսիսային Ամերիկա
Լրացնել բաց թողնված բառերը՝
Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա:
Այս խոշոր մայրցամաքում ավելի քան քսան երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է:
Ատակամա անապատը աշխարհի ամենաչոր վայրն է:
Ամազոն աշխարհի ամենաջրառատ գետն է։