“Փիլոսը” Ստեփան Զորյան

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է, թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. 

գյուղացու մեկը – մի գյուղացի

գլխով անցածը – մտածածը

պարի տաք ժամանակը – պարելու ընթացքում

«հայ-հույ» անել – վախեցած գոռալ

շունչը իրեն քաշել – շունչ պահել

վազելը մեկ անել – միանգամից վազել

հանդ – դաշտ

հանդիմանել – նախատել

գավազան – ձեռնափայտ

3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր։/


Ոնց Փիլոսը կորցրեց իր ասեղը

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է, թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Փիլոսն ու կատուն

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Փիլոսն ու նապասատկը

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Ոնց Փիլոսն ջարդեց հորթի ոտը

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Փիլոսը գնում է թաղման

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Փիլոսը գնում է հարսանիքի

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում:

Փիլոսն ու տերտերը

Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Փիլոսն ու արջը

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

04.10.2020

11․ Եթե ունեցածս փողը կրկնապատկեմ և 6դրամ ավելացնեմ, 40դրամ կստացվի։ Ինչքա՞ն փող ունեմ։

լուծում 40 – 6 = 34 34 : 2= 17

Պատ․՝17

10․ Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։

1183 – 183 = 1000

1000 : 2 = 500

500 + 183 = 683

Պատ․՝ 1-683 2-500

9․ Երեք ծառայող 9510դրամ ստացան։ Եթե առաջինը 410 դրամով պակաս ստանար, երկրորդը՝ 250-ով ավելի, իսկ երրորդը՝ 680-ով պակաս, բոլորը հավասար վարձատրված կլինեին։ Յուրաքանչյուրը ինչքա՞ն ստացավ։

9510 – 410 = 9100

9100 + 250 = 9350

9350 – 680 = 8670

8670 : 3 = 2890

2890 + 410= 3300

2890 – 250 = 2640

2890 + 680 = 3570

Պատ․՝ 3300, 2640, 3570