Possessive adjectives

Grammar

I-my Ես-իմ We-our Մենք-մեր

You-your Դու-քո You-your Դուք-ձեր

he-his նա-նրա (տղայի) They-Their Նրանք-նրանց, դրանք-դրանց

she-her նա-նրա (աղջկա)

it-its (դա-դրա՝ անշունչ առարկայի, կենդանու)

https://youtu.be/Q67V1ZbQQQM

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

  1. Կարդա՛ Վ. Սարոյանի  «Նապաստակն ու առյուծը» առակը:
  2. Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր: Պետք է լինես ինքդ քեզ նման։
  3. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր: Թթու է՝ թան չէ, ամեն մարդու բան չէ։
  4. Paint ծրագրով նկարի՛ր առակը:
  1. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ: Եթե փոքր ես ուշադրություն մի գրավի։

Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ

1․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ, իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է Աննան։

1 + 5 = 6  6 + 8 = 14

2 Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

Պատ․՛ 4 հատ։

3 Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։

78 – 48 = 30

30 : 5 = 6

6 – 1 = 5

Պատ․՛ 5 ընկեր։