Ճանապարհ

1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

սողալՓորով գետնին քսվելով՝ գետնի վրա քարշ գալով շարժվել՝ գնալ

թևավոր- Թևեր ունեցող

անհունի – Հատակ չունեցող

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը):

Ուղի, ճամփա

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեղծությունը  սովորիր  անգիր:

Սեպտեմբերի 22-25 Դասարանական առաջադրանքների փաթեթ

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով

1․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 67=6×10+7×1
  • 308=3×100+8×1
  • 4552=4×1000+5×100+5×10+2×1
  • 50305=5×10000+3×100+5×1

2. Կարգային միավորների գումարը գրի՛ր թվի տեսքով։

  • 6‧10000+2‧1000+5‧10+5‧1= 62055
  • 4‧100000+3‧100+2‧1= 400302
  • 5‧100000+4‧10000+3‧1000+8‧100+7‧10+2‧1= 543872
  • 1‧100000+4‧10000+2‧1000+6‧100+6‧10+8‧1= 142668

3․ Գրի՛ր այն թիվը, որը կազմված է միայն՝

  • 7 տասհազարյակից, 3 հազարյակից և 8 միավորից 73008
  • 2 հազարյակից, 2 հարյուրյակից և 2 միավորից 2202
  • 5 հարյուրհազարյակից, 5 հազարյակից և 5 տասնյակից 505050

4 Որքանո՞վ կմեծանա 34581 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 8-ով։ 50000

Թվերի կցագրում

Օրինակ՝ Եթե 56-ին ձախից կցագրենք 2 թվանշանը, ապա կստանանք 256 թիվը։ 256-ը 56-ից մեծ է 200-ով։

Եթե 478-ին ձախից կցագրենք 2 թվանշանը, ապա կստանանք 2478 թիվը։ 2478-ը 478-ից մեծ է 2000-ով։

5 Որքանո՞վ կմեծանա 48 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 4 թվանշանը։ 400

6 Որքանո՞վ կմեծանա 529 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 3 թվանշանը։ 3000

7 Հայկը Գագիկին առաջարկեց մտապահել որևէ եռանիշ թիվ և այդ թվին ձախից կցագրել 3 թվանշանը, այնուհետև ստացված թվից հանել մտապահած թիվը։ Արդյունքը Հայկին պարզ էր։ Ո՞րն էր այն։ 3000