Կրթահամալիրը ծնողի հայացքով

Մեկ տարի առաջ իմ երեխաները տեղափոխվել են սովորական հանրակրթական դպրոցից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։

Ինքս սովորել եմ խորհրդային տիպի դպրոցում, չեմ սիրել այն երբեք, բայց կարծում էի, որ դա է ճիշտ ուսուցման ձևը։ Հիմա կարող եմ ասել որ սխալվում էի։ Ափսոսում եմ, որ երեխաներս մանկապարտեզային տարիքից Սեբաստացի չէին։ Ես ինքս կերազեի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան լինեի։

Այստեղ ուզում եմ կիսվել իմ տպավորություններով երեխաներիս անցած դպրոցական ճանապարհից։

Այն ինչի հետ մենք առնչվել ենք սովորական հանրակրթական դպրոցում.

  • Մեծ դասարաններ փոքր դասասենյակներում, որտեղ որ մեկ միլիմետրն էլ անգամ պիտի օգտագործվեր աշակերտ նստացնելու համար
  • Երկար դասեր, կարճ հինգրոպեանոց ընդմիջումներով, երբ զանգը տալուն պես մինչ այդ դասասենյակում ճխտված աշակերտները խելագարի պես իրար բրդելով և կյանքն ու առողջությունը վտանգելով գոռալով վազում էին միջանցքներով և աստիճաններով
  • Հանձնարարություններ, որոնց մեծ մասը իրականում ծնողն է անում, և բոլորը դրա մասին գիտեն
  • Մեծամասամբ լավ, բայց իրենց սառը (դիստանցիայի վրա) պահող ուսուցիչներ, որոնք ուրիշ ձև չգիտեն երեխաների հետ շփվելու
  • Անհասանելի և գոռոզ տնօրեն, որի ներկայությամբ անկախ քեզնից ներսումդ (խոսքը ծնողի մասին է) տագնապ է սկսվում և սկսում ես մտածել, թե մի բան էն չէ քեզ հետ՝ հագուստդ ճմռթված է, մազերիդ գզգզված են և այլն և ուզում ես շուտ ավարտել այս հանդիպումը
  • Սպորտին շատ քիչ ուշադրություն, որը միշտ բացատրություն ունի, օրինակ դահլիճը վերանորոգվում է, դասարանները շատ են, ցուրտ է և այլն
  • Ներդասարանական «գռուպիռովկաներ», որոնցից երեխան պետք է աշխատեր դուրս չմնար

Այն ինչ մենք վերջին մեկ տարվա ընթացքում տեսանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (դուստրս Միջին դպրոցում է, որդիս՝ Հյուսիսայինում).

  • Ապակե պատերով ընդարձակ և լուսավոր դասարաններ, որտեղ ոչ մեկ թաքցնելու բան չունի
  • Կիրառական, հետաքրքիր և բովանդակալից դասեր, որոնք անցնում են ոչ միայն դասարանում այլ նաև գրադարանում, ջերմոցում, այգում և նույնիսկ ճամփորդության ժամանակ
  • Դպրոց, որտեղ դասամիջոցի զանգ չկա և երեխաները հանգիստ տեղաշարժվում են տարածքով առանց անիմաստ նկատողություններ ստանալու
  • Աշակերտներ, որոնք էքսկուրսիաների ժամանակ և թանգարաններում ուշադիր են լսում և շատ հետաքրքրված են, չնայած նրան կամ, ավելի շուտ, այն բանի շնորհիվ, որ կաղապարի մեջ չեն գտնվում դպրոցում
  • Անհատական ուսուցում, որը հարմարեցված է երեխայի հետաքրքրություններին և ընդունակություններին, սակայն նույն ժամանակ զարգացնող է
  • Ակտիվ, բովանդակալից և  սպորտով լեցուն դպրոցական առօրյա, որը երեխային չի ձանձրացնում և չի հոգնեցնում
  • Հիանալի, բարի, հասկացող, երիտասարդ ուսուցիչներ, որոնց երեխաները սրտանց սիրում են, հարգում են և կարող են ցանկացած պահին հարց տալ ոչ միայն դասից և որոնք միշտ հասանելի են
  • Դպրոց, որտեղ հայրենասիրությունը ոչ թե խոսքերով են սովորում, այլ ազգային ծեսերով, տոներով, խաղերով և երգերով
  • Դպրոց, որը ճիշտ արժեհամակարգ է տալիս երեխաներին, թե ինչպես սիրել և պահպանել բնությունը, քո երկիրը, քո մշակույթը
  • Տնօրեն, որն իր կայքը իրոք նվիրել է դպրոցին և երեխաներին, օրվա մեծ մասը անցկացնում է այնտեղ, շփվում երեխաների հետ, սեղան նստում նրանց հետ
  • Տնօրեն, որի հետ հանդիպելուց անկախ քեզնից ժպտում ես և տրամադրությունդ բարձրանում է, որի հետ հետաքրքիր է զրուցել

Զարուհի Թավադյան

Արեգ և Նանե Խաչատրյանների մայր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s