ՀԱԼՎԱԾ ՁԱՅՆԵՐԸ
Կառապանս փողը կախեց վառարանի մոտ, իսկ ինքը մոտեցավ ինձ և սկսեցինք խաղաղ կերպով զրուցել:
Հանկարծ փողը նվագեց.
– Տու, տու, տու…
Մենք շատ զարացանք, բայց իսկույն հասկացա, թե ինչու սառնամանիքում այդ փողից ոչ մի ձայն չէր կարելի հանել, իսկ այժմ, տաք տեղում, ինքն իրեն նվագեց:
Սառնամանիքում ձայները փողի մեջ սառել էին, իսկ հիմա վառարանի մոտ տաքանալով, իրենք իրենց սկսեցին փողից դուրս թռչել:
Ես ու կառապանս ամբողջ երեկոն այդ հիանալի երաժշտությամբ զվարճանում էինք: