Կես ձին։ Բարոն Մյունխհաուզենի արկածները։ Է․ Ռասպե

Հեղինակ՝ Էրիխ Ռասպե

«Բարոն Մյունխհաուզենի» արկածները գրքից

ԿԵ Ս Ձ Ի Ն

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր գոյացել:

Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:

Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:

-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:

-Արածում է: Չի կարող պատահել:

-Ինքներդ տեսեք:

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:

Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Տաճիկներ – թուրքեր

Աքացիներ – ոտքեր

Թամք – թամբ

  1. Գտիր գոյականներ, որոնցից կարող ես բայեր ստանալ,

օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել…

ջուր – ջրել, ծարավ – ծարավել, թշնամի – թնամանալ

  1. Գունավոր ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝ ընդարձակ:

Ես վախից ապշեցի։

Ձին արածում է դաշտում։

Ես տեսա ձիուս։

Նա արածում էր։

  1. Տրված բառակապակցություններն գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ

Ձիերի խումբ – երամակ

Որս անող մարդ – որսորդ

Բույսով կերակրվող – բուսակեր

Ձիու ձագ – մտրուկ

Հրաման տալ – հրամայել

Կենդանիներ բուժող մարդ – անասնաբույժ

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s