ՓՈԹՈՐԻԿ
Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:
– Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
– Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Խարիսխ – Ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք
Փութ – Ծանրության ռուսական չափ =16,3 կգ
Չքավոր – Չունևոր
Գեղջկուհի – գյուղացի կին
Համարձակ – անվախ
- Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:
Արևոտ եղանակը հրաշալի էր:
ՈՒժեղ փոթորիկ բարձրացավ:
Ժողովուրդը շատ ուրախացավ:
- Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:
Օրինակ՝ անտառներ-անտառ
Անտառներ – Անտառ
Դաշտեր – դաշտ
Ծովեր – ծով
Օվկիանոսներ – օվկիանոս
Արկածներ – արկած
Ամպեր – ամպ
Ծառեր – ծառ
Արմատներ – արմատ
Բնակիչներ – բնակիչ
Գյուղացիներ – գյուղացիներ
- Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞ | Ի՞նչ | Ի՞նչ է անում |
շատ | անտառ | ճանապարհորդում |
ուժեղ | ծով | պատահում |
հիանալի | օվկիանոս | բարձրանում |
զարմանալի | ամպ | վերջանում |
Հաստ | վարունգ | սիրում |
- Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:
«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»
«Թռչող կղզին»
Լինում է չի լինում մի տղա է լինում։ Այդ տղայի անունը Դավիթ էր։ Նա իր ընկերոջ հետ կղզիի վրա էր քայլում։ Նրանք սարի վրա բարձրացան և երբ որ ուզում էին իջնել նրանք տեսան որ դա իրականում թռչող կղզին է և նրանք օդով թռչում են։