Իմ օրը սկսվում էր 10:00: Ես վեր էի կենում, լվացվում էի, հագնվում էի և ուտում։ Հետո խաղում էի, հեռուտցույց էի նայում։ Անցած շաբաթ ես մասնակցեցի տեսադասերի և արեցի իմ մաթեմատիկայի, մայրենիի, ռուսերենի ևանգլերենի դասերը (Կարող եք տեսնել իմ բլոգում)։ Ես մասնակցել եմ զատկական նախագծերին. ածիկ եմ ցանել, սովորել եմ զատիկի երգեր։ Ազատ ժամերին խաղում եմ քույրիկիս հետ, նայում եմ հեռուստացույց և կինո։ Այս շաբաթ քույրիկիս, մամայի և պապայի հետ խաղացել եմ ունո, թռչող շախմատ, հոլ, օձեր և աստիճաններ, մաթեմատիկայի աշխարհը։
Ես հիմա կարդում եմ Մայնքրաֆտ խաղի մասին գիրք և «Առանց ընտանիքի»,որը գրել է Հետոր Մալոն։
Ես նայել եմ այս լավ ֆիլմերը․
«Խաղալիքը»
«Հրաքը»
Հեռուստացույցով ես նայում եմ Da Vinchi Learning և Animal planet ալիքները։
Pingback: Շաբաթն ամփոփում են սովորողները — Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 3-րդ դասարան
Pingback: Զատկական ընտանեկան ընտրանի. մաս 4 — Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 3-րդ դասարան