Տարօրինակ հարցեր

Տարօրինակ հարցեր
Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա¬լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա-տառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե¬րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատաս¬խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան¬ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ-պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ-նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ¬պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար¬ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ
1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Թոթվում – Թափ տալ
զանազան – իրար ոչ նման
խրճիթ – տնակ
2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս: այդպես էր ծնվել
3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: նրա հարցերը
4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: որ մի տեղ դրվ են
բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի: որ լողա
գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: որ շարժի նրանց
դ. – Ինչո՞ւ ամ¬պերը նամակ չեն գրում: որովհետև թափանցիկ են
ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: որ վրեն աճի
5. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
պա¬տառաքաղ – պատառիկ, քաղել
հարցասիրությունը – հարցնել, սեր
նամականիշները – նշել, նամակ
հուսահատվելով – հույս, հատել
թարսերես – թարս, երեսսբիչ
5. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:
վատ
գովելի
սովորական,
թարս
երկա՜ր
ճիշտ
7. Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:
Մեծ տղա
Լավ օր
Տարօրինակ հարցեր
Լավ բան
Վատ հարցասիրություն
Ծռված պատառաքաղ
Լայն ուսեր
Կարճ պոչ
Չար մարդիկ
Մեծ զարմանք
Շագանակագույն աչքեր
Լայն դարակներ
Գեղեցիկ սպասք
Սուր դանակ
Համով ձուկ
Երկար բեղեր
Չար կատու
բարի ինչուիկ
բարձր սար
սուր գագաթ
փոքրր խրճիթ
կապույտ տետր
երկար կյանք
ճիշտ պատասխաններ
երկար ստվեր
մեծ բարդի
արագ ամպ
կարեվոր նամակ
սիրուն նամականիշ
համով գարեջուր
երկար մորուք
սիրուն դեմք
լավ գիտնական
տաք գուլպաները

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s