Տնային աշխատանք 16.03.2020

Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հիշոություն


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:

Օրինակ՝

կպցնել-ամրացնել

շինում – կառուցում

կպցնելիս – ամրացնելիս

ավերակ – քանդված

սնուցած – կերակրատ

հափշտակեց – գողացավ

կրկին – նորից

 

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: բույն էր պատրաստում
  2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: տխուր
  3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Ծիծեռնակ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ Ի՞նչ էր անում
ծիծեռնակ Շինում էր
բույն Հիշում էր
շյուղ Երգու էր
ավերակ Կարկատում էր
թշնամի Գտնում էր

 

  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Ծիծեռնակի բույնը

Կար- չկար մի բարի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում երգել: Մի անգամ նա որոշեց բույն կառուցել և շյուղ է հավավաքում։ Եվ հետո ստացեց սիրուն բույն։