Ծիծեռնակ

Ծիծեռնակին

Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության: Նա գալիս է ծովով, նա գալիս է գարունով, նա գալիս է լանջով։
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Սևիկ աչքեր, մկրատաձև պոչիկ ունի։
  3. Ինչպես ես հասկանում.
  • Դու կապուտակ ծովով արի – դու կապույտ ծովով արի
  • Գարնան շնչով կանչով արի – գարնան հետ արի
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»

Լինում է չի լինում մի ծիծեռնակ է լինում։ Նա տաք երկրներից գալիս է իր երկիր որ սարքի բուն որ ձաքեր ունենա։

Ծիծեռնակ

  1. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Գոյություն ունի ծիծեռնակների 79 տեսակ։
  • Հայաստանում կա ծիծեռնակների 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։
  • Ծիծեռնակը չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։
  • Բույնը ծեփում է ցեխից՝ ժայռերի կամ շենքերի պատերին։ Բույնը ունի կիսակլոր տեսք։
  • Ծիծեռնակն ապրում է գաղութներով։ Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն։
  • Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու։
  • Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած։
  • Ունի սև մեջք և սպիտակ փորիկ, երկար պոչ և կարճ թույլ ոտկեր։ Այդ պատճառով նա գրեթե չի իջնում գետնին։
  • Ծիծեռնակները սնվում են օդում բռնած միջատներով։
  • Իր ժամանակի 95% ծիծեռնակը անցկանում է օդում։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s