https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/easter
Month: March 2020
Տնային աշխատանք 31.03.2020
1. Լրացրո՛ւ թիվը:
10հզ. | Հզ. | Հր. | Տս. | Մվ. | Թիվը |
4 | 0 | 5 | 0 | 4 | 40504 |
5 | 4 | 0 | 5 | 0 | 54050 |
2 | 5 | 4 | 0 | 5 | 25405 |
4 | 2 | 5 | 4 | 0 | 42540 |
5 | 4 | 2 | 5 | 4 | 54254 |
2 | 5 | 4 | 2 | 5 | 25425 |
Домашняя работа 30.03.2020
1.Ответить на вопросы
Что узнали о герое? Он задавал глупые вопросы.
Можно ли нашего героя назвать «почемучкой»? Напиши свой вариант. Да
Какие вопросы задавал мальчик? Глупые
Как реагировали люди на вопросы? Уходили
2. Запишите слова, ставя их в форму единственного числа.
Носки – носок, вопросы – вопрос, ящики – ящик, вилки – вилка, столы – стол, ответы – ответ, облака – облако
3. Перепишите, найдите пропущенные слова из текста.
Жил однажды мальчик, который очень любил задавать вопросы.
Ящики существуют для того, чтобы класть в них разные вещи, например, ножи и вилки.
Наконец он вырос, стал взрослым и по-прежнему без конца задавал всем странные вопросы.
Когда он умер, один ученый провел некоторые исследования и обнаружил, что, человек этот, еще когда был маленьким, привык надевать носки наизнанку, и ему так ни разу в жизни и не удалось надеть их правильно.
Տնային աշխատանք 19.03.2020
- Լրացրո՛ւ բաց թողնված թվերը:
2537, 2538, 2539, 2540, 2541, 2542, 2543, 2544
42537, 42538, 42539, 42540, 42541, 42542, 42543, 42544
- Համեմատի՛ր (<, >, =):
4500 – 900 | > | 4500 – 1900 |
3600 – 2700 | = | 4600 – 3700 |
4236 – 3125 | < | 2897 – 1548 |
2300 + 1600 | = | 1300 + 2600 |
4251 + 3438 | > | 4438 + 3251 |
1832 + 3143 | < | 2546 + 3253 |
34281 | > | 34260 |
58424 | < | 58500 |
12698 | > | 12598 |
- Լուծի՛ր խնդիրները։
1 հատը | 2 հատ | 5 հատ | 7 հատ | |
մատիտ | 70 | 140 | 350 | 490 |
վրձին | 300 | 600 | 1500 | 2100 |
սրիչ | 200 | 400 | 1000 | 1400 |
ջրաներկ | 400 | 800 | 2000 | 2800 |
նոթատետր | 2000 | 4000 | 10000 | 14000 |
բառարան | 5000 | 10000 | 25000 | 35000 |
Որքա՞ն գումար է հարկավոր
Ա․Երեք մատիտ, չորս սրիչ, մեկ նոթատետր գնելու համար:
Լուծում 3 x 70 + 4 x 200 + 2000 = 3010
Պատ․՝ 3010 դրամ
Բ․ Վեց սրիչ, յոթ ջրաներկ, երեք բառարան գրելու համար։
Լուծում 6 x 200 + 7 x 400 + 3 x 5000 = 19000
Պատ․՝ 19000 դրամ
Տնային աշխատանք 18.03.2020
1. Թվերը գրի՛ր տառերով։
45860 – քառասունհինգ հազար ութ հարյուր վաթսուն
4586 – չորս հազար հինգ հարյուր ութսունվեց
14950 – տասնչորս հազար իննը հարյուր հիսուն
1495 – հազար չորս հարյուր ըննսունհինգ
2. Հաշվի՛ր արտահայտւթյան արժեքը:
30 x 40 = 1200
20 x 70 = 1400
300 x 8 = 2400
6 x 700 = 4200
2000 x 2 + 2000 : 2 – 5000 = 4000 + 1000 – 5000 = 0
3000 x 3 – 3000 : 3 + 3000 = 9000 – 1000 + 3000 = 11000
3. Լուծի՛ր խնդիրները։ (Եթե դժվարանում ես խնդիրները լուծել, կարող ես դիտել տեսանյութը)
Ա. Հովհաննեսն ունի 4 հատ 1000 դրամանոց, 3 հատ 200 դրամանոց և 5 հատ 20 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Հովհաննեսը:
Լուծում՝ 4 x 1000 + 3 x 200 + 5 x 20 = 4700
Պատասխան՝ 4700 դրամ
Բ. Մարկն ուներ 1 հատ 5000 դրամանոց 2 հատ 500 դրամանոց և 4 հատ 50 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Մարկը:
Լուծում՝ 5000 + 2 x 500 + 4 x 50 = 6200
Պատասխան՝ 6200 դրամ
Գ. Տիգրանն ունի 2 հատ 1000 դրամանոց և 5 հատ 200 դրամանոց, իսկ Լեոն՝ 1 հատ 2000 դրամանոց և 2 հատ 500 դրանամոց: Տղաների գումարները միասին որքա՞ն կլինի:
Լուծում՝ 2 x 1000 + 5 x 200 + 2000 + 2 x 500 = 6000
Պատասխան՝ 6000 դրամ
Մանկության խաղեր 1 + 1
Ես հայրիկիս հարցրեցի նրա մանկության սիրած խաղերի մասին։ Նա սիրում էր խաղալ գործնագործ, հոլ, հավալա, մոնոպոլիա և ֆութբոլ։ Մենք իրար հետ խաղացել ենք հոլ։ Հայրիկիս անունը Սամսոն Խաչատրյան է,շ նա 40 տարեկան է։
Տնային աշխատանք 17.03.2020
Կենդանիների վեճը
Ղազարոս Աղայան
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:՞
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Հարցեր և առաջադրանքներ
1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
Արոր – Գութան
Տափան – Երկրագործական գործիք
Լծել – կապել սայլին
Ջաղաց – ալյուր պատրաստելու գործիք
Ժրաջան – աշխատասեր
Գերդաստան – ընտանիք
Խպշտել – ուտել
Երախտագետ – շնորհակալ
Հարկավոր – օգտակար
2. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։ բարի, շնորակալ, խելացի
3. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ: ես հավանեցի շանը, որովհետև նա լավ բաներ էր ասում եզին և կովին
4. Մարտի 18-ին, ժամը՝ 14.00-ին, միացի՛ր տեսադասին, որպեսզի դասարանական խմբով քննարկենք պատմվածքը: